Posted in Մայրենի

Երեք գեղեցիկ օրեր աշնանային Բյուրականում

Հոկտեմբերի 21, 22, 23:

Օր 1-ին

Հոկտեմբերի 21

Ահա և եկավ հոկտեմբերի 21-ը: Մենք՝ Նոր դպրոցի երեխաներս, պիտի հավաքվեինք Նոր դպրոցի գրադարանում, բայց ես՝ Առնո Բարզեգար-Նազարիս, սխալմամբ սպասում էի ընկերներիս Մայր դպրոցի ավտոկայատեղում և ահա ես հանդիպեցի իմ տրանսպորտի պատասխանատու և մայր դպրոցի միջնակարգ դպրոցի հայրենագիտության դասատու ընկեր Էմանուելին: Նա հարցրեց իմ հայրիկին, թե ում ենք սպասում և ինչու: Երկար խոսելուց հետո ընկեր Էմանուելը զանգահարեց Նոր դպրոցի դասղեկ ընկեր Անահիտին և ճշտեց հավաքվելու տեղը: Պարզվում էր, որ պետք է Նոր դպրոցում լինեի, և ես իմ սխալը ուղղեցի: Ահա հավաքվեցինք և մենք նստեցինք կարմիր մեքենան և ճանապարհ ընկանք: Մենք դուրս եկանք Երևանից և <<Միկա>> կոչվող բենզալցակայարանի դիմաց կանգնած սպասում էինք ընկեր Անահիտին և Արթուրի մայրիկին: Ահա մեզ հասան նրանք, և մենք ճանապարհ ընկանք: Ուռաաաաաա,՜ վերջապես հասանք Քասախ գետի ափ: Մենք պատրաստվում ենք նախաճաշելու: Գտանք ամենամեծ սեղանը և սկսեցինք հյուրասիրել և հյուրասիրվել: Այսպես Նոր դպրոցը և Հիմնական դպրոցը ընկերացան իրար հետ: Նախաճաշելու ժամանակ ինձ դիմում էին՝ Համբուրգերանոցի տնօրեն, որովհետև ես ինձ հետ բերել էի երշիկներ և առանձին բանջարեղեն պատառների համար և հարցնում էի՝ արդյո՞ք ուզում են մի բան ավելացնեմ, թե ոչ: Նախաճաշելուց հետո մենք սկսեցինք պախկվոցի խաղալ: Ավարտվեց մեր խաղը և նկարվեցինք ահա և նկարը: Նկարվելուց հետո մենք բարձրացանք դեպի մեր երթուղայինը և տեղավորվեցինք: Ճանապարհին մայրենիի ֆլեշմոբ կատարեցինք: Ահա մեր բնակատեղը, որտեղ լինելու ենք 2 գիշեր: Մենք դասավորեցինք մեր իրերը: Մեր սեյնակում բնակվում էին Էրիկը, ես, Նարեկը, Հայկը, Արամը և Ռուբենը: Մենք հանգստացանք և իջանք ճաշարան ճաշելու: Ուտելիքը մակարոնով փլավ էր: Ճաշեցինք և անցանք փայտ հավաքելու խարույկի համար: Մեր սենյակի տղաները ավարտեցին գործը: Ավարտելուց հետո ես պատահականորեն մի վոլեյբոլի գնդակ գտա և թույլատրություն վերցնելով՝ իմ սենյակի տղաների հետ սկսեցի ֆուտբոլ խաղալ: Մենք բաժանվեցինք թիմերը անպես, ինչպես որ մեր համարի սենյակներում, այսինք՝ ես, Նարեկը և Հայկը՝ մեկ թիմ, իսկ Էրիկը, Արամը և Ռուբենը՝ մեկ ուրիշ թիմ: Բաաա՜, մենք Մեսսին կամ Ռոնալդոն չենք, որ խոտի վրա խաղանք, մեկ-մեկ մտածեք, թե աշնանային տերևների մեջ ինչ հաճելի է ֆուտբոլ խաղալը, և մենք այդ հաճույքը ստացել ենք: Ահա ավարտեցինք խաղը, և հաղթող չկար, այդպես որոշեցինք մենք: Հետո մենք խաղացինք սպորտլանդիա: Գիշերը մենք այցելեցինք Բյուրականի աստղադիտարան լուսնին տեսնելու: Ահա և աստղադիտակը:

Հետ եկանք մենք աստղադիտարանից և թեյ խմեցինք և քնեցինք: Մենք երեքս հերթապահ էինք:

Օր 2-րդ

Հոկտեմբերի 22

Առավոտյան արթնացանք և կատարեցինք մարնամարզություն: Գնացինք ճաշարան նախաճաշելու: Նախաճաշը խաշած ձու էր: Մենք կերանք նախաճաշը և գնացինք սեղանի թենիս խաղալու: Ես և մեր համարի սեղանի թենիս հաճախող Արամը իրար մեջ 6 խաղ ունեցանք, արդյունքը 3-3 հավասար: Խաղացինք սպորտլանդիա և գնացինք սերմահավաքի: Մենք ճանապարհին մի տեղ դադար տվեցինք և մայրենիի ֆլեշմոբ կատարեցինք և հետ վերադարձանք: Ես և Հայկը առաջինը հասանք: Ես սպասեցի մնացածին, և մենք իջանք ճաշարան: Ուտելիքը հավով և բրնձով փլավ էր: Հետո սկսեցինք սեղանի թենիս խաղալ: Ես և Արամը ևս 4 խաղ խաղացինք և արդյունքը դարձավ 5-5 հավասար: Գիշերը իջանք ընթրելու: Ուտելիքը նրբերշիկ էր: Հետո գնացիք խարույկի մոտ: Մենք խարույկի մոտ շուրջպար բռնեցինք և երգեր երգեցինք:

Օր 3-րդ

Հոկտեմբերի 23

Առավոտյան արթնացանք, մարմնամարզություն արեցինք, մեր շորերը դասավորեցինք և իջանք ճաշարան: Ուտելիքը հայկական հիանալի համ ունեցող հարիսան էր: Հետո մենք գնացինք թենիս խաղալու: Ես Արամի հետ ևս 6 խաղ ունեցա և արդյունքը՝ 8-8: Արդեն գնում ենք Երևան, բայց մինչև գնալը ես տամ շան և կատվի անուններ, ովքեր մեզ հետ են եղել այսքան ժամանակ: Կատուն՝ Միկին և գելխեղդ շունը՝ Արջուկը: Ահա մենք ճանապարհին մտանք Անտառուտ գյուղի դպրոցը, նրանց գրքեր նվիրեցինք և ծանոթացանք նրանց հետ: Զարմանալին այն է, որ մեկ դասարանում կար միայն 8 աշակերտ: Այցելեցինք Անտառուտ գյուղի եկեղեցին, որը կոչվում է Սբ. Հովհաննես: Հետո գնացինք մի այլ եկեղեցի, որ գտնվում է Տեղերում և կոչվում է Սբ. Տեղեր Աստվածին եկեղեցի: Եթե Էրիկը չլիներ մեզ հետ, մենք կմնայինք առանց ջուր: Մենք այնտեղ ճաշեցինք: Այցելեցինք Աղձք գյուղի ավիրված եկեղեցին և վերադարձանք մեր սիրելի Երևան:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s