Posted in Հայրենագիտություն, Հայրենագիտություն ընտրություն

Թեժառույք կամ Տրդատավանք

Վանական համալիր «Թեժառույք» /Թուխ Մանուկ, պետ. ցուցիչ 6.45.11, 12-13դդ./

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.: Համալիրը պատկանել է հայ քաղկեդոնական եկեղեցուն, այն կառուցված է գորշավուն սրբատաշ բազալտից, նրա արտաքին չափերն են` 15,60 x 8,90մ.:

Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:

Հուշարձանի պահպանական տարածքը 1,3հա է կազմում:

Գրականություն` հուշարձանի նկարագրական-բնութագրական տեղեկանք:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s