Posted in Մայրենի

Ամպը կախվել է ամպից

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է…
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, —
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին…
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

Առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես տեսնում ընդգծված արտահայտություն-պատկերները:

Ուշաթափվել է առուն-առուն արդեն շատ դանդաղ է հոսում և դրա համար էլ ուռին լուռ է։

Քամին քարայրն է մտել փշաքաղվել է-քամին աչդեն քարայրն էլ և սեռեցնում է։

  • Փորձիր ներկայացնել թռչունի մտորումները (ում և ինչու, չգիտե, բայց սպասում է…)

Իմ կարծիքով այդ թռուչուն մի ձագ է, որի մայրը նրան թողել և թռչել է տաք տարածաշրջան։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s