Posted in Մայրենի

Գերժամանակակից հեքիաթ

Հեղինակ՝ Վիկտոր Կլյուև

Վաղ առավոտյան` աշխատանքի գնալուց առաջ, ծնողները մորեխիկին բերեցին մարգագետին ու ասացին. «Կխաղաս այստեղ` մինչ վերադառնանք»: Նրանց գնալուց անմիջապես հետո մորեխիկը սկսեց առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտել: Քիչ անց, փոքրիկ գորտի ծնողները նրան բերեցին մարգագետին:
«Լսո՞ւմ ես, այստեղից ոչ մի տեղ չգնաս, հենց այստեղ էլ կխաղաս»:
— Լավ,- ասաց փոքրիկ գորտը, ով տեսնելով առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտող մորեխիկին, հավեսի ընկավ ու ինքն էլ սկսեց նույնն անել:
Հետո` հայր ու մայր արագիլները բերեցին իրենց ձագուկին, հորդորելով` «Լաց մի լինիր, դու էլ խաղա այստեղ, իսկ մենք կաշխատենք շատ շուտ վերադառնալ»: Փոքրիկ արագիլը, տեսնելով առվի վրայով մի կողմից մյուսը ցատկող մորեխիկին ու գորտին, դադարեց հեկեկալ ու նույնն անելու անզուսպ ցանկություն ունեցավ: Առուն, սակայն, չափազանց նեղ էր նրա համար:
— Ոչինչ,- մտածեց նա, — ես էլ կքայլեմ առվի մի կողմից դեպի մյուսը:

 Այսպես երեքով նրանք երկար ժամանակ խաղում էին: Ու մեկ էլ, խախտելով լռությունը, մորեխիկը դիմեց գորտին.
— Կդառնա՞ս իմ ընկերը, ընդմիշտ` մինչև կյանքիս վերջ:
— Կդառնամ, — վստահ պատասխանեց գորտը:
— Ես էլ,- արձագանքեց արագիլը: Եվ նրանք ընկերներ դարձան: Փաթաթվեցին, համբուրվեցին ու խոստացան` էլ երբեք իրարից չբաժանվել:
Մորեխիկն ու գորտը նորից սկսեցին թռչկոտել առվի վրայով, իսկ արագիլը անցավ իր «գործին»: Քիչ անց, նա կանգ առավ և մի ոտքը ծալելով (նա մտածելիս միշտ այդպես էր կանգնում) ընկավ մտքերի գիրկը: Հետո, փոքր-ինչ ուշքի գալով, նա դիմեց ընկերներին.
— Ինձ թվում է, որ մենք մի շատ կարևոր բան մոռացել ենք…Հա, հազիվ մտաբերեցի, մենք մոռացել ենք իրար հետ ծանոթանալ:
— Ասենք թե ծանոթացաք, հետո՞, — ծիծաղը հազիվ զսպելով ասաց ծառերի վրայից բարեկամների զրույցին ուշադիր հետևող պառավ ագռավը:
Ընկերները զարմացած վեր նայեցին, ապա, փոքր-ինչ վարանումից հետո, սկսեցին հերթով իրար ներկայանալ:
— Ես` գորտն եմ:
— Իսկ ես` մորեխիկը:
— Ես էլ` արագիլն եմ:
Ու հանկարծ, երբ արդեն ծանոթացել էին, նրանք սկսեցին սարսափած մեկմեկու նայել:
— Ուրեմն դու,- մտահոգ ասաց գորտը մորեխին,- նա ես, ում ես պետք է ուտե՞մ: Մայրիկս միշտ ասում է, որ ես շատ-շատ մորեխներ պիտի ուտեմ, որ շուտ մեծանամ, որ դուք շատ համեղ եք: Բայց ես մորեխ մինչ օրս չէի էլ տեսել: Ահա թե դու ինչպիսին ես:
Մորեխին երկար զննելուց հետո, նա դիմեց արագիլին.
— Ուրեմն, դու էլ նա ես, ով պետք է ի՞նձ ուտի: Մայրիկս ասում է, որ արագիլներից անպայման զգուշանալ է պետք…Բայց ես արագիլ կյանքումս տեսած չկայի:
— Ես էլ դեռ գորտ չէի տեսել: Գիտեի միայն, որ նրանք շատ համեղ են, հայրիկս է պատմել:
Հետո նրանք երկուսով շրջվեցին լաց լինող մորեխիկի կողմը:
— Ուրեմն, ստացվում է,- հեկեկալով ասաց մորեխիկը,- որ ինձ երկու անգա՞մ են ուտելու. առաջինն` ինձ անձամբ, իսկ հետո` էլի ինձ, բայց արդեն գորտի մե՞ջ,- ու նա սկսեց հոնգուր-հոնգուր արտասվել:
— Երբ քեզ մի անգամ ուտում են, դա էլ արդեն բավական է, — իր հերթին հեկեկաց գորտը:
Այստեղ արագիլն էլ չդիմացավ:
— Կարծում եք հե՞շտ է սեփական ընկերներին կուլ տալը: Ի դեպ ոմանց` երկու անգամ:
Նայելով հեծկլտացող եռյակին, պառավ ագռավը ծիծաղից մեռնում էր.
— Լացեք- չլացեք,- քրքջալով ասաց նա,- ուզեք, թե չուզեք, միևնույն է, վաղ թե ուշ` դուք պետք է իրար ուտեք: Բնության օրենքն է այդպիսին: Եվ ինչքան շուտ, այնքան ավելի լավ: Եվ հետո, ականջներիդ օղ արեք, մյուս անգամ` համբուրվելուց առաջ ավելի լավ է սկզբից ծանոթանաք:
— Ես չեմ ուզում ուտել իմ ընկերոջը,- արցունքների միջից ձայնեց գորտը:
— Ես էլ, — նրան միացավ արագիլը:
— Ախր ձեզ ոչ ոք չի էլ հարցնում, ուզո՞ւմ եք, թե՞ ոչ, մեկ է, դուք պետք է իրար ուտեք…Օրենքն է այդպիսին…
Հեծկլտոցներն ավելի ուժգնացան: Քիչ անց, մորեխիկը, մի կերպ զսպելով իրեն, մոտեցավ գորտին ու արցունքների միջից ժպտալով ասաց.
— Հարազատս, իմ անբաժան ընկեր, ես կյանքս քեզ համար չեմ խնայի, կեր ինձ, խնդրում եմ,- և նա կամացուկ պառկեց գետնին, կկոցեց աչքերն ու շշնջաց` «Բարի ախորժակ»:
— Էլ ում ես սպասում, հը՞, շուտ կեր դրան,- ասաց անհամբերությունից ճոճվող ագռավը:
Բայց գորտը չգիտեր էլ, թե մորեխ ինչպես են ուտում: Նա փակեց աչքերն ու բացեց բերանը: Չգիտես քանի րոպե այդպես նստելուց հետո, նա հանկարծ տեղից վեր թռավ.
— Լսեք, միևնույն է, արագիլն ինձ պետք է ուտի, այնպես չէ՞: Կարծում եմ, որ նրա համար միևնույն է, իմ մեջ մորեխ կլինի՞, թե՞ ոչ,- ու այդ մտքից նա շատ ուրախացավ: Փոքրիկ գորտը ժպիտը դեմքին մոտեցավ արագիլին, բռնեց նրա ոտքն ու նայելով նրա շփոթված դեմքին,ասաց.
— Սիրելի արագիլ, իմ անբաժան ընկեր, ես նույնպես կյանքս չեմ խնայի քեզ համար, որ այդպես է…կեր ինձ,- ու, կծկելով ձեռքերն ու ոտքերը, շշնջաց. «Բարի ախորժակ»:
Շփոթված արագիլը դիմեց պառավ ագռավին.
— Իսկ գորտին ուտելը պարտադի՞ր է:
— Պարտադիր է, — խստորեն պատասխանեց ագռավն ու ավելացրեց.- մեզ շրջապատող միջավայրն է դա պահանջում:
Արագիլն էլ չգիտեր, թե գորտ ինչպես են ուտում: Նա խորը հոգոց հանեց, բացեց կտուցն ու սարսափից անմիջապես աչքերը պինդ-պինդ փակեց:
Այդպես` փակ աչքերով նրանք նստել ու վախից երկար ժամանակ չէին շարժվում: Վերջապես մորեխիկի ձայնը խախտեց լռությունը.
— Հետաքրքիր է, ինձ արդեն կերե՞լ են…
— Դժվար թե,- խոսեց աչքերը փակ գորտը,- կերվածներն ընդհանրապես չեն խոսում:
— Այդ դեպքում, դու էլ այնքան նման չես կերվածի, ձայնդ ինչ-որ շատ մոտիկից է գալիս,- նկատեց մորեխիկը:
— Իսկ արագիլին երևի կերել են, նրա ձայնը վաղուց է, ինչ չի լսվում:
Նրանք բացեցին աչքերն ու նայեցին արագիլի կողմը: Նա խոնարհել էր աչքերն ու ճոճվում էր մի ոտքի վրա (ուրեմն` մտածմունքի մեջ էր):
Վերջապես արագիլն էլ խոսեց.
— Շատ հետաքրքիր է, թե ո՞վ է այդ Բնությունը:
— Բնությունը, — ասաց բարեկամների անվճռականությունից անասելի հոգնած ագռավը, — դա այն ամենն է` ինչ մեզ շրջապատում է, — ու թևերը թափահարելով ավելացրեց.
— Դե, եթե այստեղ դեռ ոչ ոք ոչ մեկին չի ուտում, ես գնամ այնտեղ` որտեղ դրա գիտակցումը կա: Դե, երևի մենք էլ չհանդիպենք, բայց ասածս հիշեք, մեկ է, վաղ թե ուշ` դուք իրար կուտեք:
Ու թևին տալով` ավելացրեց.
— Բնության օրենքն է այդպիսին…
Արագիլն իրեն թափ տվեց ու բացեց աչքերը: Հետո, երեքն էլ սկսեցին իրենց շուրջը նայել: Շրջապատում ուրիշ կենդանու չհանդիպելով, նրանք մոտեցան հաստաբուն կաղնուն:
— Ասացեք խնդրեմ, հարգարժան Ծառ,- դիմեց արագիլը կաղնուն,- Դուք մեզ շրջապատո՞ւմ եք:
— Դե, ինչ-որ չափով, այո, իսկ ի՞նչ է պատահել:
— Եթե Դուք ինչ-որ չափով մեզ շրջապատում եք, ուրեմն Դո՞ւք եք Բնությունը:
— Դե…, ասենք թե այո:
— Ուրեմն այդ Դո՞ւք եք ինձ ստիպում ուտել իմ ընկերներին` գորտին ու մորեխիկին, այն էլ` մորեխիկին երկու անգամ:
— Ինչե՞ր ես ասում, փոքրիկ, ես տանել չեմ կարողանում, երբ իրար ուտում են: Բացի այդ, եթե որոշ չափով ես շրջապատում եմ ձեզ, դուք էլ ձեր հերթին եք ինձ շրջապատում: Ուրեմն` դուք էլ այնքան բնություն եք, որքան` ես:
Արագիլը նորից սկսեց ճոճվել:
— Այ քեզ բան, պարզվում է, որ հենց մենք ենք Բնությունը, որ մենք ինքներս կարող ենք որոշել` ուտե՞լ իրար, թե՞ ոչ: Լսո՞ւմ ես գորտ, Բնությունը դու ես, մորեխիկը, ես, կաղնին,- թռչկոտում էր արագիլն ու գրկում ընկերներին:
Հանկարծ, ասես մի բան մտաբերելով, նա կանգ առավ.
— Բա ագռա՞վն ով է…
— Հիմար է նա, — վստահորեն պատասխանեց կաղնին:
— Ճիշտ որ,- համաձայնեցին նրանք, և ուրախ-ուրախ վազեցին դեպի մարգագետին:
Նորից խաղում էին նրանք, համբուրվում, գրկում իրար, խոստանում դառնալ` երեք անբաժան ընկեր, երեք փոքրիկ, կենդանի Բնություն…

Առաջադրանքներ.

  1. Գրիր պատմվածքի մասին հիմնավորված վերաբերմունքդ:

Այս պատմվածքի մասին հիմնավորված է այն, որ պատվացքում համեմատվում է մեծի և փոքրի տարբերություը:

2. Ո՞րն է հեղինակի ասելիքը:

Հեղինակի ասելիքը այն է, որ եթե ինչ որ մեկը քեզ վստահում է ուրեմն դու չպետք է նրան մատնել:

  1. Համամի՞տ ես հեղինակի ասելիքի հետ: Շարադրիր քո կարծիքը:

Այո ես համաձայն եմ հեղինակի հետ, որովհետև ընկերությունը կյանքի կեսն է:

Լրացուցիչ աշխատանք.

Փետրվարի 20 — մարտի 9 — մայրենիի ստուգատեսին ընդառաջ

  1. Ստեղծագործական աշխատանք (թեման՝ սովորողի ընտրությամբ, ուսուցչի առաջարկությամբ):

Ընկերություն

Իմ կարծիքով ընկերությունը այնպիսի բան է, որ ամեն մարդ պետք է ունենա, եթե էլ չունի ուրեմն պետք է իր բոլոր հնարավոր շանսերը օգտագործի և ձեռք բերի ընկեր: Եթե ընկերը քեզ վստահում է որեմն դու չպետք է նրան մատնես ուրեմն դու ընկեր չես կարող լինել: Ընկեր լինելը շատ մեծ պատասխանատու երևույթ է: Իսկական ընկերը միշտ լինում է իր ընկերոջ կողքին և միշտ աջագցում է նրան:

2. Թարգմանական աշխատանք (թեման, բնագավառը՝ սովորղի ընտրությամբ, ուսուցչի առաջարկությամբ)

Շաբաթ առավոտյան կինոթատատրոնում ցույց են տալիս միայն մանկական ֆիլմեր: Մի այդպիսի առավոտ պապիկ իր թոռնիկներին տարավ կինոթատրոն: Դռան մոտ մի ցուցանակ կար, որի վրա ցույց էր տալիս ֆիլմի տոմսերի գումարը, բայց նա չկարողացավ գտնի մեծահասակների համար նախատեսված տոմսի գինը: Շաբաթվա տոմսերի գները միայն երեխաների համար էին, նա հարցրեց կնոջը, թե ով է վաճառում այս տոմսերը և իչքան է դրանց արժեքը.

<<Մեծահասակնե՞ր>>-զարմացավ կինը-<<Մենք մեծահասկների տոմսերի գին չունենք շաբաթվա ֆիլմերի համար. Բոլոր մեծահասակները, ովքեր համարձակություն ունի մտել և նայել այդ ֆիլմերը, նայել երեխաների հետ, նա կարող է մտնել անվճար:

 

3. Գրաբարյան տեքստերի ընթերցում-ձայնագրում, փոխադրում արդի հայերենի:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s