Posted in Պատմություն

Հին Սպարտա

Kylix_Theseus_Aison_MNA_Inv11365_n1

Սպարտայում հնագույն ժամանակներից ապրում էին աքայացիները: Սակայն Ք.Ա. 7-րդ դարում դորիական ցեղերը գրավեցին երկրամասը:

Սպարտայի հասարակությունը բաժանվում է երկու դասերի Սպարտիատների և Հելոտների: Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրավունքներով հավասար էին: Հողը պատկանում էր համայնքին, սակայն ոչ մի սպարտիատ չէր զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը:

Ամեն մի սպարտիատի տրամադրվում էր հողակտոր այնտեղ ապրող Հելոտներով: Վերջիններս պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին սահմանված չափով հարկ վճարեին՝ բնամթերքով: Հելոտները գրավված և ստրկացված աքայացիներն էին, որոնք ունեին իրենց ընտանիքը, փոքր տնտեսությունը և զուրկ էին տարրական իրավունքներից:Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա: Նրանք ըստ ավանդույթի սերում էին հերոս Հերակլեսից:  Նրանց իշխանությունը ժառանգական էր:

Կար նաև ծերակույտ, որը մեր ժամանակվա ազգային ժողովն է: Այն բաղկացած էր 28 հոգուց: Նրանք արքաների հետ միասին կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:

Սպարտայում ամիսը մեկ անգամ հրավիրվում էր աշխարհաժողով, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Սպարտայի հզորության գլխավոր հիմքը բանակն էր: Հզոր բանակի և մարտունակ զինվորների շնորհիվ Սպարտան իր տիրապետությունը տարածեց հարավային Հունաստանի վրա (պելոպոնես):

Սպարտայի կողմն անցան հունական այնպիսի զարգացած պոլիսներ, ինպիսիք էին Կորընթոսը և Մեգարան:Հույն-պարսկական պատերազմի ժամանակ Հույները ծուղակ են պատրաստում պարսիկների համար: Սկզբնական զորքը, որը բաղկացած էր 300 սպարտիատներից հարձակվեց պարիկների ճակատից իսկ հիմնական զորքը հարձակվեց կողքերից և շրջապատեց նրանց: Այսպես պարսիկների մեծ մասը զոհվեցին, իսկ մույս մասը նահանջեցին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s