Posted in Պատմություն

Աշխարհի 7 հրաշալիքները

Եգիպտական բուրգերը

Քեոփսի բուրգը, կառուցվել է մոտավորապես մ. թ. ա. 2580 թ-ին: Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողքի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2300 քարաբեկորներից, որոնցից ամեն մեկը կշռում է մոտավորապես 2,5 տոննա: Հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսն ասել է, որ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, կառուցմանը մասնակցել է 100 հզ. ստրուկ:

image4

Ալեքսանդրիայի փարոսը

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մոտ գտնվող Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը, որի բարձրությունը կազմում է 135մ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից: Նրա հատակագիծը գծել է Սոստրատեսը: Հին աշխարհի միայն այս հրաշալիքն է, որ ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն: Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից:

timthumb (1)

Զևսի արձանն Օլիմպոսում

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում գտնվում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը քանդակել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին: V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին այն վառվել է:

zevs

Հռոդոսի կոթողը

Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի  Հռոդոս կղզու բնակիչները, ի հիշողություն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը` թշնամուց առգրավված զենքի մետաղից: Արձանի կառուցող Քարեսն այն կերտել է 20 տարում: Կոթողը անվնաս է եղել 56 տարի: Մ. թ. ա. 222թ. երկրաշարժից կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը` արաբ տեղապահը: Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:

1732717

Շամիրամի կախովի այգիները

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում: Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում: Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ: Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված: Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից:

timthumb

Հալիկառնասի դամբարանը  

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին: Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր: Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի: Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են  Բրիտանական թանգարանում:

7-wonders-16-g-258

 

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի: Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը: Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է: Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի: Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը: 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից: Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում:

get

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s