Posted in Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն հյուսել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

  • Բնութագրիր ծիծեռնակին:

Ծիծեռնակը որպես ծնող շատ ուժեղ է, որովհետև նա հիշում է իր ձագերին և հիշում թե ինչպես է նրանց պահում և ինչքան ջանասիրաբար է նա աշխատում: Այդ ամենը հիշելուց հետո նա չի հուզվում այլ ավելի ջանասիրաբար է աշխատում, որպիսի իր հաջորդ երեխաններին կարողանա ավելի լավ պահել:

  • Համեմատիր քեզ նրա հետ:

Ես և ծիծեռնակը միայն մի նմանություն ունենք և դա իմ կարծիքով մեր անսպար առույկությունն է:

  • Գրիր՝ ինչի մասին է բանաստեղծությունը՝ մի քանի նախադասությամբ, մեկ բառով:

Բանաստեղծությունը համերաշխության, սիրո, հավատարմության, վստահության մասին է: Այտեղ հեղինակը մեզ փոձում է ասել, որ պետք է լինես ընկերասեր, համերաշխ, հոգով ուժեղ, թե չե ծիծեռնակի բախտին կարժանանաս:

Ընտանիք.

  • Նշածդ մեկ բառը դարձրու վերնագիր և ստեղծագործիր:

Ընտանիքը շատ մարդկանց մոտ ուրիշ նշանակություն կունենա ուրիշների մոտ ուրիշ: Կան մարդիկ, որ երազում են ընտանիք ունենալ և կան մարդիկ, որոնք ուզում են ուղակի կորցնեն իրենց ընտանիքին և մենակ ապրել: Կան մարդիկ, որ ցանկանում են սիրվել մեկի կողմից և հարգվել: Մարդիկ մտածում են, որ ընտանիքը միայն քեզ մոտիկ մարդիկ են, բայց կան մարդիկ, որ հասկանում են ընտանիքի իմաստը միայն անդամները չեն, այլ համերաշխությունը, մեկը մյուսին սիրել և հարգելը, օգնելը և միշտ ընտանիքի մյուս անդամների մեշքին կամգնած լինելը: Եթե այն մարդիկ, ովքեր տածում են թե ընտանիքը ուղակի հիմարություն է, նրանք անգամ մեկ օր չեն կարող դիմանալ առանց տուն և առանց ջերմ հարգանքի, որովհետև առանց ընտանիքի դու այդ սերը, հարգանքը և ջերմ միջավայրը չես կարող ստանալ: Երենի աշխարհումբոլոր մարդիկ ընտանիք ունենաին:

Վաճառականի խիղճը

  • Կարդա Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը» հեքիաթը:
  • Փորձիր վերլուծել գործակատարի «Երբ մարդը խիղճ չունի, մեռածի հաշվում է» միտքը:

Նա ուզում էր ասել, որ ով մարդկանց չի օգնում, չի հարոգում չի կարող լավ մարդ լինել և ինչքան շուտ նրանից ազատվեն այնքան ավելի լավ, որովհետև նա կարող է տարածել իր չարությունը:

  • Ներկայացրու խնդրեմ քո պատկերացումները խղճի մասին:

Կան մարդիկ, ովքեր լավ չեն ապրում, բայց խիղճ ունեն և անգամ ամենավատ իրավիճակում կկիսվեն ուրիշների հետ և կօգնեն նրանց: Խիղճ ունի այն մարդը, ով կարողանում է տեսնել գեղեցկությունը միանգամից, և խիղճ չունի այն մարդը, ում մոտ սառչել է սիրտ շուտվանից: Եթե մարդիկ մի քանի անգամ բարի գործ անեն, նրանք կշարունակեն բարի գործեր անել և երբեք վատ արարք չեն անի:

Մանկական Պատմվածքներ

Այս պատմվածքները նման էին նրանով, որ նարնք սովորեցնում էին հյանքը ապրել ճիշտ և բասերսիրտ: Իմ կարծիքով հենց այդպես էլ պիտի լինի մարդու կյանքը:

  • Ընտրել պատմվածքներից մեկը, բեմադրել՝ «մեկ քայլի վրա»:

Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

  • Հնարավորինս մանրամասն ներկայացրեք ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Մեր աշխարհի մութ կողմերը շատ են: Անտուն մարդիկ, գողերը, հանցագործները, խափեբանները: Այն մարդկանց, ում բանի տեղ չեն դնում, բայց այդ մարդիկ միշտ օգնում են ուրիշներին:

Մեր աշխարհում կան նաև լուսավոր կողմեր, բայց նրանք քիչ են: Բարի մարդիկ, օգնականները: Այն մարդիկ, ովքեր բոլորին պատրաստ են օգնել առանց մտածելու թե ինչ կլինի օգնելուց հեո: Նրանք իրենց կյանքը վտանգում են և օգնում են ուրիշներին:

2.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

  • Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Մարդիկ միայն մի ձև կարող են այդ սանդուխը վերադարձնել: Դա բարի կործերն են: Ինչքան մարդ բարի գործեր անի, այդքան նրան կսիրեն և կհարգեն: Ինձ թվում է, որ մարդ լավ արարք անելուց կշարունակի լավ արարք անել:

Ընտանեկան զրույց

Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s