Posted in Համո Սաhյան

Համո Սահյան

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

  • Առանձնացրու քեզ դուր եկած թարս պատկերը, շարունակիր այն նկարել…

Գլխիվայր են ծառերն աճում,

Արմատը օդում է աճում

Այնքան է աճում,

Որ վերջում արևից վառվում է,

Տերևները շագանակագույն են,

Իսկ բույնը կանաչ է…

  • Իմ աշխարհի տերն ու հյուրը … — ստեղծագործական աշխատանք

Եթե այս աշխարհում դու հյուր ես, ուրեմն քեզ պետք է համեստ պահես և չտեսություն չանես, որովհետև մարդիկ քո մասին վատ կարծիք կկազմեն: Տեր լինելու ժամանակ էլ չպետք է գլուխ գովել և էլի պետք է քեզ համեստ պահես, և մարդիկ քեզ հետ արդեն կշփվեն և քեզ լավ կվերաբերվեն:

ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Այս գունավոր խճանկարից առանձնացրու այն կտորը, որն ամենապարզն ես տեսնում. նկարագրիր այն քո զգացողությամբ:

Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

  • Կարո՞ղ ես բացատրել՝ ի՞նչ ազդեցություն ունի Ամպրոպը Բնության վրա, ինչու՞ է Բնությունը փոխվում նրա պատճառով:

Բնությունը փոխվում է, որովհետև ամպրոպը խոնավեցնում է ամենինչ և երկինքը մթնում է և արթնանում է զվարթ արևը է չորացնում է ամբողջ աշխարհը և աշխարի նորից ուրախ է լինում:

  • Մարդու կյանքում ի՞նչը կարող է դառնալ Ամպրոպ. հիմնավորիր ասածդ:

Մարդու կյանքում կարող է ամպրոպ դառնալ կորցված սերը, սիրելի մարդու վախճանը կամ ինչ որ կարևոր բանի կորցնում է;

  • Ես՝ ամպրոպից հետո… — ստեղծագործական աշխատանք:

Ես ամպրոպից հետո ինձ տխուր եմ զգում, որովհետև եղանակը մթնում է, թացանում, և արև չի լինում կամ էլ շատ չի լուսավորում, որովհետև նրան փակում են սև և մութ ամպերը: Դժվար է լինում քայլել ջրերի մեջ և չես կարողանում տեսնել և շփվել ընկերներիդ հետ: Ես կցանկանայի, որ ամպրոպ չլիներ:

Լուսաբաց

Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը.
Սարերը վեր թռան:                                                                                                                     Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը.
Ծառերը վեր թռան:
Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը.
Քարերը վեր թռան…
Եվ ինձ մի պահ թվաց`
Քարերի տակ քնած
Դարերը վեր թռան:

  • Լույսն ու սարը… հավքն ու ծառը… քարայծն ու քարը… շարունակեք:

Տոնածառն ու տունը, ծաղիկն ու այգին, ջերմությունը և մարդկությունը:

  • Լուսաբացին բնության սարսուռը ի՞նչ կարող է խորհրդանշել:

Թռչունների զվարթ երգերը, ծառերի օրորվելը, քամու մեղմ ձայն:

  • Քարերի տակ քնած դարերը վեր թռան — պատկերիր այս կտավը:

Ինձ թվու է, որ հենց նայում ես հայկական քարերին քո տքով անցնում է հայոց պատմությունը նրանց հերոսները, աստվածները և թշնամինները:

Հ.Սահյանի նման քո լուսաբացի դրվագներից պատմիր — ստեղծագործական աշխատանք:

Մենք ինչքնան էլ ցանկանանք, չենք կարող ունենալ լավ լուսաբաց, ինչպիսին Սահյանինն է, որովհետև հիմա մեքենաները միշտ անցնում են փողոցներով և բարձր ձայներ են արձակում: Մենք դժվարանում ենք լսել լուսաբացի ձայները, բայց կարող ենք տեսնել այն: Բայց մենք ամեն օր տեսնում ենք այն: Երանի մեքենաները առանց ձայն լինեն, որպեսզի կարողանանք լսել լուսաբացի ձայները:

Ջրի պես

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

  • Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:

 

  • Առանձնացրու մի երկտող՝ որպես վերնագիր, և ստեղծագործիր:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s