Posted in Զահրատ

Զահրատ

Կապոյտ

Թէ կրնաս կապոյտը բացատրէ որդին —
Ոչ ծով է տեսեր — ոչ լիճ — ոչ երկինք
Ոչ ալ կապուտաչուի որդ մըն է սիրեր —
Դուք այդ կապոյտը ինծի հարցուցէք

Սեւ

Բոլոր գոյները — լոյսերը բոլոր
— Սէրերը բոլոր —
Երբ վանես կեանքէդ
Ահա թէ քեզի սեւը կը մնայ
— Բարով գործածես —

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունները փոխադրել արևելահայերեն:

Թե կարող ես կապույտը բացատրիր որդուն

Ով ոչ ծով չի տեսել, ոչ լիճ, ոչ երկինք

Ոչ կապոտաչյա որդուն ես սիրել

Դուք այդ կապույտը ինձ հարցրեք:

 

Բոլոր գույները լույսերեն

Սերերեն են

Երբ վատնես կյանքտ

Ահա քեզ մենակ սևը կմնա

Բարով օգտագործես

  • Բանաստեղծն ինչպե՞ս է բացատրում Կապույտն ու Սևը:

Նա նրանց բացատրում է այնպես, կարծես թե նրանք նրա ամենածանութ առարկաններն են:

  • Դու՛ ինչպես ես տեսնում այդ գույները:

Ես կապույտը տեսնում եմ, որպես խաղաղ գույն, երկնքի խաղաղ գույն և ծովի գեղեցիկ և թափանցիկ կապույտը:

Սերը ես տեսնում եմ, որպես նվաստացած գույն, չարի գույն և մի մղձավանջի գույն:

  • Ստեղծագործական աշխատանք — Գրիր քո Գույնի (գույների) մասին:

Զոհաբերում

Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ

Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին

Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ:

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Չորս ոչխար էին

Նախ առաջինին մորթեցին

Հետո երբ երկրորդը կմորթեին

Երրորդը փորձեց փախչել

Հազիվ տասը մետր գնաց

Ձերպակալվեց

Ես երկրորդի միսը կերա

Կյանքի համ ուներ:

  • Ինչպես ես հասկանում կյանքի համ արտահայտությունը:

Ես հասկանում եմ, որ դա նշանակում է, որ դա բարի սիրտ ունեցող, ընկերասեր և բարեկաց կենդանի մսի համ է:

  • Ըստ հեղինակի՝ ի՞նչն էր կյանքի համը: Քո կարծիքով է՞լ ինչը կարող է կյանքի համ լինել:

Իմ կարծիքով հեղինակի ասածը բարի սիրտ ունեցող, ընկերասեր և բարեկաց կենդանի մսի համ է, և ես էլ եմ այդ կարծիքի:

Ասուպ

Հատ մըն ալ կար որ ի վերջոյ ձանձրացաւ
Չափուած ձեւուած կարգուսարքէն պարտադիր —
Փորձեց փախչիլ — անջրպետին մէջ ի սպառ
Պատանեկան երազի պէս հալեցաւ

Օգոստոսի գիշեր մըն էր լուռ — խաղաղ —
Ու նոր ասուպ մը ինկաւ:

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Մեկը կար, որ ի վերջո ձանձրացավ:

Չափված, ձևված օրենքներից:

Փորձեց փախչել – և անդունդում վերջնականապես

Հալվեց պատանեկան երազի նման:

Օգաստոսի մի լուռ ու խաղախ գիշեր

Մի ասուպ ընկավ:

  • Զուգահեռներ անցկացրու ասուպի և հալվող երազի միջև:

Նրանք երկուսն էլ ունեն երազանք պահելու հատկություն և երազելու մասին:

  • Ասուպն ի՞նչ երևույթի հետ կհամեմատես դու՛:

Ասուպը մի երևույթ է, որը երազում է ունենալ նորմալ ապրելակերպով մարդը: Դա նույնն է, որ հարուստը ունենա ամենալավ մեքենաների ցանկը և ամենալավ տունը աշխարհում: Դրանք տարբեր ցանկուցյուններ են, որոնք տարբեր կյանք ունեցող մարդըիք երազում են:

ԲԱՌԻ ՄԸ ՈՐՈՇՈՒՄԸ

Բառը ձանձրացաւ
միշտ նոյնիմաստ ապրելէ
Իր տարիները թօթափեց
Փորձեց նոր իմաստ

— Թէ ինչ կ’ըսէ — մարդիկ չհասկցան

Նորէն առին մէկ կողմ դրին
որ օր մը տեղին գործածեն:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Բառը ձանձրացավ

Միշտ նույն իմաստով ապրելը

Իր ապրած տարիները թափ տվեց

Եվ փորձեց նոր իմաստ

Ինչ է ասում-չհասկացան մարդիկ

Նորից վերցրեցին և դրեցին  մի կողմ

Որ մի օր գործածեն

  • ԲԱՌ-ի կերպարում մարդու ո՞ր տեսակն է պահված:

 

  • Կարո՞ղ ես ասել, որն է բանաստեղծության ասելիքը: — Համաձա՞յն ես դրա հետ:

Մի լար լոյս, մի լար

Մի լար լոյս, մի լար,
Երկինքէն ինկողը չի լար:

Մի լար, թէ աղքատի տուն ինկար,
գլխու վրայ է տեղդ:

Մի լար լոյս, մի լար,
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան:

Առաջադրանքներ

  • Փոխադրել արևելահայերեն:

Մի լացիր լույս, մի լացիր

Երկնքից ընկնողը չի լացի

Մի լացիր, թե ախքաի տուն ես ընկել

Գլխի վրա է տեղտ

Մի լացիր լույս, լի լացիր

Գետնին չնկնող լույսերը թող լացեն

 

  • Բացատրել գլխի վրա տեղ ունենալ դարձվածքը: Մեկնաբանել երկրորդ տունը:

Այս դարձվացքը նշանակում է, որ դու ինչ որ մեկի մոտ նշանակություն ունենալը, մեկից սիրվելը, հարգվելը:

  • Ըստ հեղինակի՝ ո՞ր լույսը չի լալիս և ո՞ր լույսն է լալիս: Ինչպե՞ս ես հասկանում այդ միտքը, համաձայն ես, թե՝ ոչ. հիմնավորիր:

Լացում են այն լուսերը, որոնք կախված են արաստաղից և չեն լացում այն լույսերը, որոնք արդեն ընկել են գետնին:

  • Եթե դու լինեիր Լույս, ինչը քեզ կվշտացներ և ինչը կուրախացներ:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s