Posted in Աշխարհագրություն

Ռուսաստանի դաշնություն

1.Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում

Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարձում ունեն մեծ դեր:Ռուսաստանը իր բնական պաշարներով գտնվում է բարձր տեղերում`  ոսկու պաշարներով Ռուսաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը, ածխի պաշարներով  զբաղեցնում է 1-ին տեղը: Ռուսաստանը ունի շատ օգտակար հանածոների` գունավոր մետաղներ, ածխի,նավթի, բնական գազի և ալմաստի պաշարներ: Ռուսաստանը ունի նաև մեծ գետերի էներգետիկական ռեսուրսներ:Ռուսաստանը ունի շատ բերի հողեր, անտառածածկ է երկրի մոտ 45%-ը: Երկիրը հայտնի է նաև  կենդանիներով ովքեր ունեն թանկարժեք մորթիներ:

2.Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

Ashxarh

Advertisements
Posted in Աշխարհագրություն

Հարավ-արևմտյան Ասիա

1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Հարավ-արևմտյան Ասիա

2. Ինչպիսի՞ն է հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Արաբական, Միջերկրական, Սև, Կարմիր և Կասպից ծովերի ու Պարսից, Օմանի, Ադենի ծոցերի միջև: Այս տարածաշրջանում ընդգրկված են Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Արաբական թերակղզիները ու միջագետքի դաշտավայրը:

3. Որո՞նք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները:

Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ սուր հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, որի պատճառով այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:

 

5. Ի՞նչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհում:

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը և այս տարածաշրջանում նաև գտնվում են դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, օրինակ՝ Երուսաղեմը, Երևանը, Բեյրութը, Դամասկոսը: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջամը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է:

Posted in Աշխարհագրություն

Իտալիա

1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները։

Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն՝ գտվում է Միջերկրական ծովի կենտրոնում և Իտալիայի մեծ մասը լեռներ են։ Նա ունի նաև կապեր այլ երկրների հետ ծովով և ցամաքով։ Իտալիայի աշխարհագրական դիրքի թերություններն են՝ շատ խոնավ եղանակ ունի ձմառն, իսկ ամռանը շատ շոգ է։

2. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները։

Իտալիայում բնական պայմանների առավելություններն են՝ շատ մեծ մասը սարեր, ձորերն են այդպիսով այն շատ տարածված է բուսաբանությունը։ բնական պայմանների թերություններն են՝ չունի հանածոներ և շատ մեծ վնաս է հասցնում բնությանը։

3. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում։

Իտալիան ներկրում այլ երկրներ ավտոմեքենաներ, նավեր, սարքավորումներ, քիմիական ապրանքներ, պատրաստի հագուստեղեն, մարմար, ծծումբ, սնդիկ, ձիթապտղի յուղ։ Իտալիան ունի նաև շատ զբոսշրջային և տուրիստական տեսարժան վայրեր։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները։

Հունաստան, Ալբանիա, Խորվաթիա, Սլովենիա, Չեռնգորիա, Ֆրանսիա, Իսպանիա, Ավստրիա, Ալժիր, Թունիս։

Posted in Աշխարհագրություն

Հարավային Եվրոպա

  • Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրքը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

Հարվային Եվրոպան շատ լավ աշխարհագրական դիրք ունի, քանի որ ծովափնյա քաղաքներ։ Ունի նաև տեսարժան վայրեր իր հրաշալիքներով։

  • Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը

Հարավային Եվրոպա շատ հարուստ է ուրանով, անագով, սնդիկով, վոլֆրամով։ Հարավային Եվրոպայի բացասական կողմն է, որ շատ չնչին ունի հանածոներ և վառելիքաէներգետիկ ռեսուռսները։

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները:

 

Posted in Աշխարհագրություն

Ֆրանսիա

  • Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:

Մայրցամաքային Ֆրանսիան հիմնականում տեղակայված է 41-րդ և 51-րդ զուգահեռականների միջև Եվրոպայի արևմուտքում:
Չնայած մայրցամաքային Ֆրանսիան տեղակայված է Արևմտյան Եվրոպայում, այն նաև ունի մեծ թվով տարածքներ Հյուսիսային Ամերիկայում, Կարիբյան ծովում, Հարավային Ամերիկայում, Հնդկական օվկիանոսի հարավային մասում, Խաղաղ օվկիանոսում և Անտարկտիդայում: Այս տարածքները ունեն կառավարման տարբեր ձևեր: Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտները ցամաքային սահման ունեն Բրազիլիայի և Սուրինամի հետ: Մայրցամաքային Ֆրանսիայի տարածքը 547 030կմ2 է, լինելով ամենամեծը իր տարածքով Եվրոպական միությունում: Ֆրանսիան ունի լայն բազմազան լանդշաֆտ, սկսած ափամերձ հարթավայրերով հյուսիսում և արևմուտքում մինչև լեռնային գոտիներով`  հարավ արևելքում Ալպերը, Կենտրոնական մասիվը հարավ կենտրոնական մասում և Պիրենեյները հարավ արևմուտքում:

  • Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Ֆրանսիան ունի լավ նախադրյալներ, որոնք նպաստում են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Դրանք կլիմայական պայմանները, հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, հարթ մակերևույթը և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը։

  • Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիան մեծ դերակատարում ունեցող երկիր է Եվրոպայի և աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակույթային կյանքում։ Այն ժողովրդական և մարդասիրական մեծ ավանդույթներ ունեցող երկիր է։ Ֆրանսիան Եվրոպայի միասնացման հմնադիրն ու ջատագովն է։ Ստրասբուրգ քաղաքում է գտնվում Եվրամիության մարմիններից երկուսը Եվրախորհրդարանը և Եվրախորհուրդը։

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
Posted in Աշխարհագրություն

Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:                    Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունը այն է որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում ։Դրա հետևանքով էլ այնտեղ են  հատվում ,մի կողմից Եվրոպայի արևմտյան և արևելյան,մյուս կողմից Միջերկրածովային և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող  ցամաքային,ջրային ,օդային և խողովակաշարային կարևոր ուղիները:
    2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսությունում այնտեղ զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Կենդանական յուղի և բուսայուղի արտադրությամբ Գերմանիան աշխարհում գրավում է երրորդ, Եվրոպայում՝ առաջին տեղը։ Հայտնի է գարեջրի, շաքարավազի, գինիների, ձկան, պահածոների արտադրությամբ։

3.Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում: Ժամանակակից գերմանական արտաքին քաղաքականությունը ունի ինչ-որ սխեմա, որի շրջանակներում Գերմանիան, Ֆրանսիայի հետ մեկտեղ, կառուցում է Եվրամիության շենքը:

Posted in Աշխարհագրություն

Մեծ Բրիտանյա

  • Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:

Մեծ Բրիտանիան գտնվում է Բրիտանական կղզիների վրա: Կղզիները շրջապատված են Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներով։ Մեծ Բրիտանիայի հարավ-արևելյան ափը գտնվում է 35 կմ հեռավորության վրա Ֆրանսիայի ափերից։

  • Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները:

Անգլիական նեղուցը և Իռլանդական ծովը, Ատլանտյան օվկիանոսը և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները, Հյուսիսային ծովը, :

  • Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները:

Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալներն են`քարածուխը, նավթը, և գազ:

  • Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը:

Քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինություն, գյուղատնտեսություն, տեքստիլ արդյունաբերություն:

  • 5. Ի՞նչդեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում:

Մեծ Բրիտանիան շատ իրեր է արտահանում այլ երկրներ։ Նա նաև կախված է արտաքին տնտեսական կապերից։

Posted in Աշխարհագրություն

Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

 

  • Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները:

ՆԱՎԹ

%d5%b6%d5%a1%d5%be%d5%a9

ԳԱԶ

ԱԾՈՒԽ

  • Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում շատ մեծ դեր ունի: Նրա  շնորհիվ աշխատում են գյուղատնտեսական տարբեր տեխնիկաներ, օրինակ՝ տրակտոր, եքսկավատով և այլն: Նրանով աշխատում են քաղաքային պայմաներում օգտագործվող տարբեր առարկաներ:

  • Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Ածուխ, նավթ գազ ,տորֆ, փայտանյութ

Posted in Աշխարհագրություն

Աշխարհի բնակչության թիվն ու շարժը

  1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները:

Աշխարհի կտրուկ աճի պատճառներից մեկն է օրինակ` բժշկության նոր տեխնոլոգիաները.

2.Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:

Իմ կարծիքով պետք է իմանալ բնաքչության արժեքը, որովհետև հնարավոր է մի որ այն քեզ պետքական լինի, նաև մտածում եմ դա քեզ կօգնի հաշվես թե ինչքան մարդ պահասեց և ինչքան ավելացավ տվյալ երկրում տարիների ընթացքում:

3.Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:

Ինձ թվում է, որ զարքացած երկրներում տեխնոլոգիան քանի որ բարձր մակարդակի է և այդ ամենը ախտոտում է օդը և ոչնչացնում շատ բաներ այդ երկրում ապրող մարդկանց միջավայրում և մարդիկ այնդպես հիվանդանում է մահանում են, իսկ ոչ զարգացած երկրներում տեխնոլոգիան համապատախանաբար ավելի անմակարդակ է և շրջավայը աելի դանդաղ է ոչնչանում, ինչպես նաև մարդը:

Posted in Աշխարհագրություն

Աշխարհագրություն։ Տնային

1.     Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Երբ վերածննդի ժամանակաշրջանում հայտնագործվեցին նոր տարածաշրջաններ, ինչպես նաև զարգացան արդյունաբերությունն ու տրանսպորտը, աշխարհագրության կազմում հիմնադրվեց նոր ենթաճյուղ` տնտեսական աշխարհագրությունը:

2.     Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: 

ա) առավելագույն խորությամբ ուսումնասիրել և ճանաչել մադու շրջակա միջավայրի ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները, որպեսզի մարդու տնտեսական գործունեությունը կազմակերպվի այնպես, որ երբեք չխախտվեն այդ սահմանները և շրջակա միջավայրը պահպանվի այնպիսի վիճակում, որը հնարավորություն կընձեռի մարդկությանը մշտապես ապահովել անհրաժեշտ բնական ռեսուրսներով,

 բ) խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապա` գնահատել, այսինքն` որոշել, թե այդ տեղաբաշխումն ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է նպաստում երկրի հասարակական զարգացմանը: Այդ գնահատման համար օգտագործվող չափորոշիչը տնտեսության տեղաբաշխման արդյունավետությունն է, որն արտահայտում է, թե որքա՞ն նյութեր, էներգիա, աշխատաժամանակ և դրամ է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք է ստացվել,

գ) կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր հնարավոր հետևանքները: Այս խնդիրն առավել կարևորվեց այն պատճառով, որ բնության վրա անխոհեմ ազդեցության հետևանքով Երկրագնդի տարբեր մասերում առաջացան բազմաթիվ բացասական երևույթներ: Դրանցից են, օրինակ` Սևանա և Արալյան լճերի ջրի մակարդակների իջեցումն ու դրա հետևանքով առաջացած էկոլոգիական ծանր իրավիճակը կամ էլ` Աֆրիկայի անապատային տարածքի ընդարձակումը սավաննաների տարածքի հաշվին: Այսպիսով` XX դ. կեսից հետո փոփոխվել են հասարակական աշխարհագրության դերն ու խնդիրները. սոսկ աշխարհագրական փաստեր նկարագրող գիտությունից աշխարհագրությունը դարձել է դրանք բացատրող, ինչպես նաև` մարդկության համամոլորակային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծմանը մասնակցող գիտություն: Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հարակից մի շարք գիտությունների հետ և օգտվում է դրանց դրույթներից ու հետազոտություններից: Դրանցից են` օրինակ` տնտեսագիտությունը, պատմությունը, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը, ժողովրդագրությունը

 

3.     Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:

Բնագիուտություն,ֆիզիկա,քիմիա,կենսաբանություն, բուսաբանություն

Պատմություն, քաղաքագիտություն