Posted in Առողջագիտություն

Հնկաձավար

Հնդկաձավարը ողջ աշխարհում սննդամթերքի ամենաօգտակար տեսակներից մեկն է համարվում: Փորձենք պարզել, թե արդյոք այն այդչափ օգտակար է:

Վիտամիններ եւ օգտակար նյութեր

Պարզվում է՝ հնդկաձավարը վիտամինների ու օգտակար միներալների հարուստ պաշար է առաջարկում: Նախ եւ առաջ հարկ է նշել, որ այն արյունատար անոթներն ամրապնդելու եւ նրանց ճկունությունը պահպանելու հատկությամբ աչքի ընկնող Р վիտամինի (ռուտին) բաղադրություն ունի: Հնդկաձավարի մեջ կարելի է նաեւ РР խմբի վիտամիններ, ինչպես նաեւ ստամոքսաաղիքային համակարգի հիմնաթթվային հավասարակշռության կարգավորման եւ հոդերում աղային կուտակումների կանխարգելման տեսանկյունից նշանակալի դերակատարում ունեցող լիմոնաթթու, թրթնջուկաթթու, խնձորաթթու եւ մալեինաթթու գտնել:

Հնդկաձավարը նաեւ երկաթի բաղադրությամբ է հարուստ, ուստի անեմիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում սննդամթերքի խնդրո առարկա տեսակն անպայման սննդակարգի մեջ ներառել: Բաղադրիչներից մեկն էլ՝ ֆոլիաթթուն, իմունային համակարգի եւ արյունաստեղծ համակարգի համար է խիստ կարեւոր: Այն նաեւ հղի կանանց է ցուցված, հատկապես՝ հղիության առաջին ամիսների ընթացքում:

Հարկ է նաեւ հնդկաձավարի բաղադրությունը կազմող լիպոտրոպային նյութերի մասին հիշատակել, որոնք լյարդը հյուսվածքային փոփոխություններից եւ ցիռոզի առաջացումից պաշտպանելու, ինչպես նաեւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքը բարելավելու եւ արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու ներուժ ունեն: Վերջին հանգամանքը հատկապես շաքարախտով տառապող մարդկանց համար է կարեւոր:

Հնդկաձավարը նաեւ հորմոնների սինթեզի համար անհրաժեշտ սպիտակուցների «կառուցմանը» նպաստող եւ տղամարդկանց ու կանանց մոտ լիբիդոյի աճ խթանող լիզինի պաշարներով է հարուստ:

Advertisements
Posted in Առողջագիտություն

Առողջագիտություն

Սնունդը մարդու կայքնաի անբաժանելի մասն է, նրա միջոցով օրգանիզմը ստանում է անրաժեստ ամեն ինչ։

Սնունդի հինգ բաղադրիչ

Սպիտակուց

Ածխաջուր

Ճարպ

Հանքային աղ

Ջուր

Օրգանիզնմ ունի օրվա սննդի պահանջ։

Posted in Առողջագիտություն

Vitamin K

 

Վիտամին K-ն (ֆիլոքինոններ) արյան մակարդման կարևորագույն գործոնն է: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն` քթից, լնդերից և ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում են կաղամբի, սպանախի, եղինջի կանաչ տերևներում: Բնական վիտամին K-ն ջրում վատ լուծվելու պատճառով բժշկության մեջ քիչ է օգտագործվում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները` վիկասոլը և սինկավիտը:

vzaimodeystvie-s-drugimi-veshchestvami

Posted in Առողջագիտություն

Առողջություն

Առողջությունն մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։

Առողջությունն լինում է երեք պես՝

Հոգեկան

Ֆիզիկական

Սոցյալական

Առողջությունը կախված է հետևյալ գործոններից․

1․ Առողջ սնունդ

2․ Շրջակա միջավայր

3․ Հիգենա

4․ Մարզանք և կոփվել

5․ Վնասակար Սովորություններ

6․ Ժառանգականություն

7․ Ախքատություն

8․ Կրթություն

9․ Հոգեվիճակ

10․ Առողջ ապրելակերպ

Posted in Առողջագիտություն

Աշխատանքի հիգենա

Աշխատանքի հիգիենա, հիգիենայի բաժին, որն ուսումնասիրում է մարդու աշխատանքային գործունեությունը, աշխատանքի ընթացքում օրգանիզմի կրած ազդեցությունները, մշակում է գործնական միջոցառումներ բարենպաստ և անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու, աշխատավորների առողջությունն ու աշխատունակությունը պահպանելու համար։ Աշխատանքի հիգիենան ուսումնասիրում է մարմնի և դրա տարբեր մասերի կատարած շարժումները, լարվածության աստիճանը, աշխատանքի ընթացքում օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական պրոցեսների տեղաշարժերը, աշխատավայրի հիգիենիկ պայմանները՝ օդի ջերմաստիճանը, խոնավությունը, շարժման արագությունը, ճնշումը և փոշոտվածությունը, ճառագայթային էներգիայի տարբեր տեսակները, աղմուկը, ցնցումը և այլն, դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա և դրանց վերացման միջոցները, արտադրական թույները աշխատանքային միջավայրի օդում, դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա, վերացման ուղիները, մշակում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների չափերը։

Աշխատանքի հիգիենան օգտվում է ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկայի, քիմիայի, կլինիկական բժշկության, վիճակագրության, տեխնիկայի և գիտության այլ բնագավառների գիտելիքներից և մեթոդներից։ Աշխատանքի հիգիենայի վերաբերյալ գիտական առաջին աշխատանքը տվել է իտալացի բժիշկ Բերնարդինո Ռամացինին, ով լույս է ընծայել «Դատողություններ արհեստավորների հիվանդությունների մասին» մենագրությունը (1700)։

Նախկին Խորհրդային Միության տարիներին, 1959 թվականին Հրազդանում հիմնադրվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտները , իսկ 1961 թվականի մարտին այդ ինստիտուտը տեղափոխվել է Երևան և վերանվանվել Ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ Ն. Բ. Հակոբյանի անվան։