Posted in Բնագիտություն 2016-2017

Առողջ ապրելակերպ

Առողջ ապրելակերպը սկսվում է ճիշտ սնվելուց։ Սնունդն անհրաժեշտ է մարմնի աճի, զարգացման և վերականգնման համար։ Դրա համար այն պիտի լինի լիարժեք և առողջարար։ Մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը և սննդակարգի պահպանումը։ Մեզանից շատերը, նույնիսկ գիտենալով այս կարևոր դրույթները, չեն պահպանում դրանք՝ լուրջ վնաս հասցնելով իրենց առողջությանը։ Լիարժեք սնունդը պիտի պարունակի բավարար չափով սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքային աղեր, բջջանյութ և հեղուկներ։ Դրա համար օրվա սննդակարգում անպայման պետք է լինեն սննդանյութերի այս բոլոր խմբերը պարունակող մթերքր։ Ամենևին էլ կարիք չկա, որ դուք մեծ դժվարություններով փոխեք ձեր սնվելու սովորությունները։ Նախ և առաջ սննդամթերք գնելիս հետևեք ստորև բերված խորհուրդներին։ Աշխատեք ընտրել այն սննդամթերքները, որոնք քիչ քանակությամբ են պարունակում աղ, կենդանական ճարպեր և խոլեսթերին։ Աղի քանակը նվազեցնելու համար սեղանից ուղղակի հեռացրեք աղամանը։ Այդ նյութերի քանակը նվազեցնելով սննդի մեջ՝ դուք փաստորեն կանխարգելում եք որոշ հիվանդությունների զարգացումը։ Միևնույն ժամանակ սննդում օգտագործեք ավելի շատ բջջանյութ՝ ուտելով ավելի շատ միրգ, բանջարեղեն։

Կարևոր է նաև այն, թե ինչպես եք դուք ընդունում սնունդը։ Ուտելիքը պիտի լինի պատշաճ մշակված։ Ուտելիս մի՛ զբաղվեք այլ գործերով, լավ ծամեք։ Պահպանեք օրվա ճիշտ սննդակարգ։ Չափահաս մարդը պիտի սնվի օրը 4 անգամ, միշտ նույն ժամերին։

Մարմնի նորմալ քաշի պահպանումը նույնպես շատ կարևոր է ձեր առողջության համար։ Մենք եռանդուն ենք, աշխատունակ, լավ ենք զգում մեզ, հաճույք ենք ստանում կյանքից, եթե մեր մարմնի քաշը նորմայի սահմաններում է։ Մարմնի քաշի ավելացումն ու նվազեցումը կախված են ընդունվող սննդի կալորիականության և մարդու մարմնի կողմից ծախսվող էներգիայի հարաբերությունից։

Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են շատ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, լեղապարկի հիվանդությունների զարգացմանը։ Մյուս կողմից, նորմայից ցածր բաշը նույնպես ցանկալի չէ։ Դա կարող է որևէ հիվանդության կամ թերսնման նշան լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է տարբեր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։ Մարդիկ ավելի երկար են ապրում և կյանքի ընթացքում ավելի քիչ են հիվանդանում, եթե համադրում են ֆիզիկական ակտիվությունը ճիշտ սնուցման հետ։ Վարժությունները լավ են անդրադառնում սրտի, թոքերի և արյունատար անոթների աշխատանքի վրա, ուժեղացնում, դիմացկուն ու ճկուն են դարձնում ոսկրամկանային համակարգը։ Դրանք նպաստում են նաև աշխատունակության բարձրացմանը և լավ ինքնազգացողությանը։ Եթե մարզումների ընթացքում դուք զգում եք ցավեր սրտի շրջանում, ուսերում, կոկորդում կամ ունեք շնչառական դժվարություններ, հևոց, գլխապտույտ, անմիջապես դադարեցրեք մարզումները և դիմեք բժշկի։ Հնարավոր է, որ ձեզ ցուցված է միայն բուժական մարմնամարզություն:

Posted in Բնագիտություն 2016-2017

Ալկոհոլի ազդեթությունը մարդու վրա

Մի շարք վնասակար սովորություներ, օրինակ՝ ալկոհոլի չարաշահումը, թմրամոլությունը, ծխելը խիստ բացասական են անդրադառնում մարդու մաշկի վրա: Ալկոհոլը վնասում է ոչ միայն տարբեր օրգաներ և համակարգեր, այլ  նաև մաշկը: Ալկոհոլի չարաշահման դեպքում մաշկի ծակոտիները լայնանում են, առաջանում է երակային արյան կանգ, մաշկի սնուցումը խանգարվում է:

Սա կարող է պատճառ դառնալ, որ մաշկի գույնը փոխվի՝ ձեռք բերելով կապտախտավոր երանգ, առանձին մասերում կարմրություն: Սրան հետևում է մաշկի վաղաժամ ծերացումը՝ հայտնվում են անցանկալի կնճիռներ և պարկիկներ աչքերի տակ: Այսպիսով, պետք է կարգավորել ալկոհոլի օգտագործումը՝ զերծ մնալու համար վնասակար հետևանքներից:

Posted in English, Մայրենի, Բնագիտություն 2016-2017

Վիտամինների ազդեցությունը բույսերի աճում

Ակնարկ

Բույսերը կարող են լինեն ցամաքին կամ ջրի տակ, բայց նրանց աճը կախված է նրանց սնուցիչ մակարդակը իրենց տարածքում,- ասում է Missouri Botanical Garden-ը։ Միայն կայուն սնուցման աղբյուրը կարող է օգնել ծաղիկներին աճել։ Հետաքրքրորեն, շատ միանման վիտամինները վճռական երևույթ կարող է հանդիսանալ մարդու աճի, ինչպես նաև ծաղիկների առողջության և աճի վրա։

Վիտամին B12

Վիտամին B12-ը օգնում է միկրոսկոպիկ աճեն ջրի տակ,- ասում է Woods Hole Oceanographic Institution-ը։ Միաբջիջ ծովային կյանքի արտադրությունը չի պարունակում վիտամին B12, չնմանվել բույսերին և կենդանիներին, որոնք պիտի այն ստանան դրսի աղբյուրներից։ 2005-ին հնագետները հայտնաբերեցին մի քանի ջրային օրինակներ Ռոս ծովում, Անտարկտիկա մոտակայքում։ Նրանք գտան, որ ավելացնելով վիտամին B12 ուղղում է դեպի էական աճի շատ բույսերի մեջ, ներառելով ջրային բույսին։

Posted in Բնագիտություն 2016-2017

Ինքնաստուգում

  1. Ինչ է իրենից ներկայացնում փոշոտումը
    Փոշոտումն իրենից ներկայացնում է երկու ձև՝ խաչաձև փոշոտում և ինքնափոշոտում: Խաչաձև փոշոտումը, բույսերում կատարվում է ավելի շատ միջատների և քամու օգնությամբ։ Իսկ ինքնափոշոտումը կատարվում է երկսեռանի ծաղիկների մոտ, երբ ծակափոշին փոշանոթներից թափվում է հենց այդ ծաղկի սպիի կամ փոշանոթից որև է այլ եղանակով փոխադրվում է սպիի վրա մի ծաղկի սահմաններում։

    laptisor-de-matca-sfatulparintilor-ro-foter_com

  2.  

     

     

    Ինչպես է տեղի ունենում շնչառությունը բույսերի և կենդանիների մոտ

    Թթվածնի կլանման ու արտաշնչման գործընթացն կատարում է շնչառական համակարգը:

    Շնչառությունն իրականանում է շնչառության օրգանների համակարգով, որը բաղկացած է քթի խոռոչից, քթըմպանից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։
    Օրգանիզմը մեկ ամբողջական համակարգ

    Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կառուցված է բջիջներից։ Բազմաբջիջ օրգանիզմներում ռուցվածքային ամենափոքր մասնիկը բջիջն է: Բջիջ­ներն առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքները` օրգաններ, օրգանները` օրգանների համակարգեր:

    aP
    Սեռական բազմացում

    Հասուն սեռական բջիջների միաձուլումը կոչվում է բեղնավորում: Ծաղկավոր բույսերի սեռական բազմացման օրգանը ծաղիկն է: Օրգանիզմի զարգացումը չբեղմնաորված ձվաբջջից կոչվում են կուսածնություն: Սեռական բազմացման ժամանակ առաջանում են մասնագիտացված սեռական բջիջներ, որոնք կոչվում են գամետներ:

     

     

  3. Անսեռ բազմացում

    Անսեռ բազմացման հիմնական տարբերակներն են կիսումը, սպորագոյացումը, բողբոջումը վեգետատիվ բազմացումը: Որոշ կենսաբաններ անսեռ են համարում միայն սպորներով բազմացումը:

    4-5-638
    Սերմերի տարածվածությունը

    Սերմերը լինում են տաբեր տեսակների: Նրանց տարածումը կատարվում է տաբեր ձևերով՝ քամու, գազանների, միջատների: Բույսերը ունեն պաշտպանիչ վահան, որով կարող են գոյատևել շատ տաք միջավայրին և շատ սառը միջավայրին:

    download (1)
    Բույսերի աճը և զարգացումը

    Օրգանիզմը աճում և զարգանում է: Աճը օրգանիզմի չափերի մեծացումն է, որը պայմանավորված է նոր բջիջների օրգանների և նրանց տարրերի գոյացմամբ:
    Ծաղկավոր բույսերի զարգացումը սկսվում է բեղմնավորված ձվաբջջից, որը կոչվում է զիգոտ:

     

    Image_175

  4. Տնայիններ

Անսեռ բազմացում

Արտազատություն

Օրգանիզմների ամբողջական համակարգ

Փոշոտում

Շնչառություն

Ինչ է սերմը

Ընձյուղ

Աշխատանք ջերմոց-լաբարատորիաում

Posted in Բնագիտություն 2016-2017

<> նախագիծ

Այս շաբաթ նախագծային շաբաթ է: Մենք այսօր Հիմնական դպրոցից բերված կտրոնները ջերմոց լավբորոտորիաում կատարած աշխատանքների ժամանակ՝  հողը լցրեցինք ծաղկամանների մեջ և տնկեցին կտրոնները: Սկզբում մենք պարկերից հողը դատարկեցինք  ծաղկամանի մեջ և տնկեցինք ծաղիկները: