Posted in Թարգմանչաց տոն

Թարքմանչած տոն

  • Ինչ տոն է Թարգմանչաց տոնը

Սուրբ Թարգմանչաց տոն ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց, հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։

  • Թարգմանական գործի կարևորությունն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում

Սահակ-Մեսրոպյան շրջանում և հետագայում հունարենից և ասորերենից հայերեն են թարգմանվել Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Աթանաս
Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր
Նյուսացու և մյուսների մեկնողական, աստվածաբանական, դավանական
երկերը, ինչպես նաև՝ Արիստիդես Աթենացու, Հիպպոլիտի, Մեթեդիոս
Ոլիմպիացու, Եպիփան Կիպրացու և այլոց ջատագովական բնույթի երկերը։

  • Հայ առաջին թարգմանիչները և նրանց թարգմանությունները
  • Աստվածաշունչ (405-408 թվականին և 430-ական թվականներին),
  • Խորհրդատետր-Պատարագամատույցներ (թրգմ. հունարենից և ասորերենից),
  • Աթանաս Ալեքսանդրացու 15 ճառերը (հունարենից),
  • Ժամագիրք (հունարենից),
  • Հովհան Ոսկեբերանի ճառերը, քարոզները և մեկնությունները,
  • Կյուրեղ Ալեքսանդրացու մեկնությունները՝ նվիրված Ծննդոց գրքին և Պողոս առաքյալի թղթերին, «Ճառ Ս. Երրորդության մասին», նամակներ Նեստորին և 12 նզովքները (հունարենից),
  • Եվթաղի «Նախաբաններ և մեկնություններ»-ը՝ նվիրված Գործք առաքելոցին և Պողոս առաքյալի թղթերին (հունարենից),
  • Հիերոնիմոսի մեկնությունը,

Երրորդ փուլ

Ներկայացնել ընթերցումներ ուսումնասիրած հեղինակի գործերից ռադիո կամ տեսանյութով:

Կարդում ենք գրաբար

ՀԱՍԿՔ
Առն միոջ էին երկու որդիք: Մին ի նոցանէ յոյլ էր եւ սնափառ, միւսն (մեւսն)` վաստակասէր եւ հեզ: Եւ մինչ անդրանիկն ամբարտաւան զկծեցուցանէր յոխորտ բանիւք զսիրտ կրտսեր եղբօրն, լուաւ զայն հայր նոցա եւ արկ (էարկ) առակ մի այսպէս.
«Ի ժամանակի յորում հնձողք պատրաստէին զմանգաղս ի հունձս, մի ի հասկացն ամբարձեալ զգլուխ իւր ի վեր` սնափառութեամբ իւիք ծաղր առնէր զայլս` որոց գլուխքն խոնարհեալ կային յերկիր»:
Յայնժամ ոմն ի նոցանէ խօսեցաւ եւ ասէ.
«Թէ էր քո գլուխ ատոք ի ցորեան` ոչ այնքան ի վեր ամբառնայիր զայն»:
«Ի սնամէջ խելապատակս լայնանիստ բնակէ հպարտութիւն»:

 

Advertisements