Posted in Կենսաբանություն

Հիդրա

Կառուցվածք

Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։

Բազմացումը և զարգացումը

Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ: Վերջինս մեծանում է, այնուհետև՝ ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։

Կյանքի տևողությունը

Դեռ XIX դարից ի վեր առաջ էր քաշվել մի տեսություն, ըստ որի հիդրաները անմահ են։ Դա փորձում էին ապացուցել ամբողջ XX դարի ընթացքում։ 1997 թվականինվարկածը ապացուցեց Դանիել Մարտինեսը փորձնական ճանապարհով։ Փորձը տևեց 4 տարի և ցույց տվեց մահվան բացակայություն հիդրաների երեք խմբերում։ Համարվում է, որ հիդրաների անմահությունը պայմանավորված է նրանց բարձր ռեգեներատիվ կարողությամբ։

Advertisements
Posted in Կենսաբանություն

Քնախտ

Հանդիպող երկրներ

Հանդիպում է Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։ Քնախտի տարատեսակը, որի հարուցիչը T․ rhodesiense-ն է, դիտվում է Աֆրիկայի արևելյան մասում։ Այդ տեսակով հիվանդանում են նաև որոշ կենդանիներ, փոխանցողը glossina morsitans ճանճն է։ Վարակված ճանճի օրգանիզմում տրիպանոսոմները կարող են պահպանվել 2–3 ամիս։ Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։

Հիվանդության ընթացք

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավշային, հատկապես պարանոցային, հանգույցները։ Հիվանդության երկրորդ շրջանին խիստ բնորոշ են քնկոտությունը, հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։

Կանխարգելում

Հիվանդների և տրիպանոսոմակիրների հայտնաբերում և բուժում, էնդեմիկ շրջաններում՝ բնակչությանը ցեցե ճանճի խայթոցից պաշտպանող միջոցներ։ Փոխանցողների ոչնչացում քլոր և ֆոսֆորօրգանական միջատասպան նյութերով։ Անհատական քիմիականխարգելում վարակման ենթակա անձանց 6 ամիսը մեկ անգամ միջմկանային ներարկվում է պենտամիդին՝ լոմիդին։

Posted in Կենսաբանություն

Բջիջներ

Բջիջները բաժանվում են երկու մասի՝ Նախակորիզավորներ և կորիզավորներ։ Բջիջները մարդու օրգանիզմում կատարում են հետևյալ գործողությունները՝ սննդառություն, բազմացում, զարգացում: 
Նախակորիզավոր բջիջներ․
Նախակորիզավորների բջիջն դրսից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։Նախակորիզավորները չունեն կորիզ։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարուրաձև ևայլն։
Կորիզավոր բջիջներ․
Կորիզավոր օրգանիզմների բջիջները նույնպես արտաքինից ծածկված են թաղանթով, որի տակ ցիտոպլազման է։ Ի տարբերություն նախակորիզավորների՝ կորիզավոր բջիջների ցիտոպլազմայում են գտնվում կորիզը և բազմաթիվ օրգանոիդներ՝ էնդոպլազմային ցանցը և այլն։ Կորիզավոր բջիջներում կորիզը ցիտոպլազմայից սահմանազատված է կորիզաթաղանթով։