Posted in Հայրենագիտություն, Հայրենագիտություն ընտրություն

Թեժառույք կամ Տրդատավանք

Վանական համալիր «Թեժառույք» /Թուխ Մանուկ, պետ. ցուցիչ 6.45.11, 12-13դդ./

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.: Համալիրը պատկանել է հայ քաղկեդոնական եկեղեցուն, այն կառուցված է գորշավուն սրբատաշ բազալտից, նրա արտաքին չափերն են` 15,60 x 8,90մ.:

Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:

Հուշարձանի պահպանական տարածքը 1,3հա է կազմում:

Գրականություն` հուշարձանի նկարագրական-բնութագրական տեղեկանք:

Advertisements
Posted in Հայրենագիտություն, Հայրենագիտություն ընտրություն

Դվին

Դվինի տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: Այն եղել է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը:

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու, Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս:

Դվինը դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:

Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը
վերածվում է տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայրն էր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:
Արաբական արշավանքների հետևանքով 7-րդ դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը ընկավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Բնական աղետից հետո կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց և արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ:

1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները:

Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից:

Posted in Հայրենագիտություն, Հայրենագիտություն ընտրություն

Ոխչաբերդ

Ողջաբերդ, Ոխչաբերդ, Ոխչաբերդ Ներքին, Ոխչաբերդ Վերին, Ողջաբեր, Ողջաբերդ Ներքին, Ողջաբերդ Վերին, Ոչխարաբերդ, Օխչաբերդ, Օխչապերտ – Գյուղ, «բերդավան» ՀՀ Կոտայքի շրջ-ում, Կոտայք ք-ից մոտ 11 կմ հր-արլ, Երևանից 9 կմ արլ, Երևան-Գառնի ավտոխճուդու վրա, քարայրներով հայտնի Ոդջաբերդի լշ-ի լանջերին։ Գ-ի մոտակայքում կան աղբյուրներ։ Տները նորակերտ են, թեք տանիքներով և հարմարավետ, թաղված մրգատու ծառերի մեջ, խմելու ջուրը՝ աղբյուրներից։ Գ-ի շրջակայքը անտառապատված է։ 1831-ին ուներ 73, 1897-ին՝ 265, 1926-ին՝ 370, 1939-ին՝ 593, 1959-ին՝ 571, 1970-ին՝ 717, 1979-ին՝ 766. 1989-ին՝ 860 հայ բնակիչ, զբաղվում են պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի անտառտնտեսություն, միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մսուրմանկապարտեզ, բուժկայան։ Գ-ի շրջակայքում կան հնագույն քարայրներ։ 1960-62 թթ գ-ի հր-ում կատարված պեղումների ժամանակ Ն.Տոկարսկին հայտնաբերել է գմբեթավոր եկեղեցու (45–րդ դդ) և ամրոցի ավերակներ, որը համարվում է Հայաստանի գմբեթավոր աոաջին եկեղեցիներից։ Ավանդության համաձայն Ո է կոչվել պարզապես այն պատճառով, որ թշնամուն դիմադրելու համար դուրս է եկել ողջ գ-ը՝ վերածվելով մի ամբողջական բերդամրոցի, այսինքն՝ «ողջը բերդի է վերածվել»։ Կովկասի 5– և 10-վերստանոց քարտեզներում՝ Օխչապերտ։ Վերջին տարիներին գ-ի տարածքը սահում է։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Կոտայքի մարզի մեջե :

 

Posted in Հայրենագիտություն, Հայրենագիտություն ընտրություն

Ազատ գետ

Աշխարհագրական դիրք

Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավ-արևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավ-արևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։

Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքս։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։

Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ջրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 միլիոն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում են գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։

Posted in Հայրենագիտություն, Հայրենագիտություն ընտրություն

Գառնի հեթանոսական տաճար և Գեղարդավանք

Գառնի

Գառնին մ. թ. ա. II դարի ամրոց-համալիր է` մ. թ. 77 թ-ին կառուցված հեթանոսական տաճարով. գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Ազատ գետի աջ ափին:

 

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ:

XIII–XVII դարերում օտար նվաճողների բազմաթիվ արշավանքներից ավերված Գառնին վերջնականապես կործանվել է 1679 թ-ի երկրաշարժից: 1830-ական թվականներին Մակու քաղաքից և շրջակայքից հայ գաղթականներ են բնակություն հաստատել Գառնիում, հիմնել համանուն գյուղը:

Գառնիի ամրոցի համալիրում գերիշխողը տաճարն է, որը տեղադրված է ամրոցի դարպասով անցնող առանցքի երկայնքով: Տաճարի պատերը շարված են սրբատաշ բազալտի խոշոր (մինչև 1,5 մ երկարության) քարերով` առանց շաղախի, միացված են երկաթե կապերով, հանգույցները լցված են կապարով: Հարդարանքն աչքի է ընկնում գեղարվեստական կատարման մեծ վարպետությամբ: Սյուների խոյակները զարդարված են բարձրաքանդակ ձվարդներով (ձվաձև զարդամոտիվ) և գալարազարդերով, քիվը՝ առյուծի գլուխներով ու արմավենիկներով: Տաճարը ճարտարապետական մի շարք գծերով էապես տարբերվում է արևմտյան փոքրասիական և սիրիական համանման հուշարձաններից. կարևոր առանձնահատկություններից են չկրկնվող զարդամոտիվների հարստությունն ու բազմազանությունը, որը հետագայում բնորոշ է դարձել հայկական ճարտարապետությանը: Հայ արվեստին հատուկ բուսական զարդանախշերը (խաղող, ընկուզենու տերևներ) և նրանց պլաստիկ հարդարանքը, բազալտե քանդակների տեխնիկան վկայում են, որ տաճարի կառուցմանը մասնակցել են տեղացի վարպետներ: Ամրոցի պալատական շենքերն ու բաղնիքը կառուցված են հարավային հրապարակի շուրջը:

Տաճարից արևմուտք՝ կիրճի եզրին, պալատի հանդիսավոր սրահն է: Պեղումներով բացված նկուղային հարկը հատակագծում ուղղանկյուն (9,6 x 19,92 մ) շինություն է՝ միջհարկային փայտե ծածկով, 8 քառակուսի մույթերով:

Պալատական համալիրի բաղնիքը (III դար) հյուսիսից եզրափակում է հրապարակը և ուղիղ անկյուն կազմում պալատի՝ գլաքարից և կիսամշակ բազալտից, կրաշաղախով կառուցված բնակելի մասնաշենքերի հետ:

1909–11 թթ-ին հնագետ Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի պեղումներով բացվել են Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները: 1949 թ-ից ազգագրագետ, պատմաբան Բաբկեն Առաքելյանի գլխավորած արշավախմբի պեղումներով պարզվել է, որ այն վաղբրոնզեդարյան բնակավայր է, որի քառանկյուն հատակագծով կացարաններից հայտնաբերվել են վանակատե (օբսիդիան) գործիքներ, ոսկրե բզեր, սև փայլով զարդարուն խեցեղեն, բրոնզե կացնի ձուլման կաղապար, բրոնզե մանգաղ և այլն: Պեղվել են միջին և ուշ բրոնզի դարերի (մ. թ. ա. II հազարամյակ) դամբարաններ, մ. թ. ա. IX–IV դարերի խեցեղեն և այլ իրեր: Բացվել են հին հայկական բնակելի շենքերի հիմնապատեր, մառաններ՝ գինու հորերով, հայտնաբերվել են սանդեր, երկանքներ, զենքեր, ապակե անոթներ, հասարակ և ջնարակած խեցեղեն, սասանյան, բյուզանդական, վրացական, մոնղոլական և եվրոպական երկրների հետագա շրջանի դրամներ: Գառնիի տաճարն ամբողջությամբ վերականգնվել է 1969–74 թթ-ին` ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի նախագծով:

 

Գեղանկարչություն Գեղձեր
Գեղարդավանք

Գեղարդավանքը միջնադարյան համալիր է, հոգևոր և 

մշակութային կենտրոն: Գտնվում է Գառնի գյուղից 

հյուսիս-արևելք՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին՝ 

ՀՀ Կոտայքի մարզում՝ Երևանից մոտ 30 կմ հյուսիս-արևելք:

 

Գեղարդավանքը նախապես կոչվել է Այրիվանք` քարայրային կառույցների պատճառով, XIII դարից` նաև Գեղարդ` ի պատիվ վանքում (շուրջ 500 տարի) պահված Սուրբ Գեղարդի (այժմ` Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում է): Ավանդության համաձայն` Գեղարդավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբին՝ հեթանոսական սրբավայրի տեղում:

Գեղարդավանքում, բացի պաշտամունքային կառույցներից, եղել են դպրանոց, գրադարան և գրչատուն: XIII դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր եկեղեցին և գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը:

Գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վերևի արձանագրության, կառուցել են Զաքարյանները 1215 թ-ին: Այն արտաքուստ` ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որի արևելյան և հարավային ճակատներն ակոսված են եռանկյունաձև հատվածքի զույգ խորշերով: Առանձնապես ուշագրավ են որմնակամարաշարով և քանդակներով մշակված գլանաձև թմբուկն ու հարավային քանդակազարդ շքամուտքը:

Արևմուտքից եկեղեցուն կից կենտրոնակազմ քառասյուն գավիթը կառուցվել է 1215–25 թթ-ին: Չորս սյուներն իրար կապող և դեպի հանդիպակաց պատերը ձգվող կամարները գավթի ներսի տարածությունը բաժանում են հատվածների. միջին հատվածի ծածկն ունի շթաքարային հարուստ և կատարյալ լուծում, մյուսների ծածկերը տարբեր են` հարթ, խաչաձև, կիսագլանաձև: Ներսում՝ արևելյան պատի տակ, Տիմոթ և Մխիթար վարպետների 1213 թ-ին կերտած խաչքարն է:

Գեղարդի շինարարության կարևոր շրջանն սկսվել է XIII դարի կեսից, երբ Պռոշյան (Խաղբակյան)  իշխանական տունը վանքը գնել է Զաքարյաններից և սկսել վիմափոր շենքերի կառուցումը: Գավթի և գլխավոր եկեղեցու հյուսիսային կողմում գտնվում են վիմափոր կառույցները` 2 եկեղեցի, գավիթը, վերևում՝ ժամատուն-դամբարանը: Գավթի հյուսիսարևմտյան կողմի առաջին եկեղեցին կառուցվել է 1230–50 թթ-ին, որի երդիկի հիմքին փորագրված է ճարտարապետի անունը` Գալձագ: 1283 թ-ին փորվել են երկրորդ եկեղեցին և գավիթը, որը հավանաբար եղել է Պռոշյանների տոհմական դամբարանը: Եկեղեցու և գավթի պատերը ծածկված են մարդկանց, թռչունների պատկերաքանդակներով, բուսական ու երկրաչափական տարաբնույթ հյուսվածքներով: Ժայռի վերին մասում 1288 թ-ին կառուցվել է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կնոջ՝ Ռուզուքանի ժամատուն-դամբարանը, որը քառասյուն կենտրոնակազմ հորինվածք է: Վանքի շրջակայքում կան ժայռափոր մատուռներ, խցեր, բազմաթիվ խաչեր, ժայռերին ագուցված խաչքարեր:

Գեղարդավանքը խիստ վնասվել է 1679 և 1840 թթ-ի երկրաշարժերից: 1834 թ-ին վանքը նորոգել է կաթողիկոս Հովհաննես Ը Կարբեցին: 1932 թ-ին Թորոս Թորամանյանի արշավախմբի պեղումներով բացվել և ուսումնասիրվել է Պռոշ իշխանի օրոք կառուցված վիմափոր խոշոր դահլիճը (փլվել է 1967 թ-ին): Գեղարդավանքը նորոգվել և վերականգնվել է 1958–87 թթ-ին:

Գեղարդավանքի ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են:

 

Posted in Հայրենագիտություն, Հայրենագիտություն ընտրություն

Լոռու մարզ

Անվանում

Սկզբնապես Լոռի է կոչվել Կյուրիկյան Դավիթ Անհողին թագավորի՝ 11-րդ դարում Ձորագետի ձախ ափին կառուցած Լոռի (Լոռե) բերդը, որը 1065 թվականից դարձել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։ Հետագայում «Լոռի» անվանումը տարածվել է ամբողջ գավառի վրա[2]։

Աշխարհագրություն

Լոռին Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայաստանի տարածքի 12.7%-ը)։ 283.9 հազար մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակներից բացի Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ և Աղստև։

Կլիմա

Լոռի Փամբակի լեռնաշղթաների լայնական դասավորվածությունը ապահովում է բարեխառն կլիմա մարզում՝ պաշտպանելով հյուսիսից ներխուժող սառը օդային զանգվածներից։ Լոռվա մարզը Տավուշի մարզի հետ համարվում են հանրապետության ամենախոնավ մարզերը։ Հիմնականում երբ հյուսիս-արևելքից կամ հյուսիսից ներթափանցած ցիկլոնները առաջին հերթին այս մարզերի լեռներին դիպչելով, տեղումների մեծ մասը այստեղ է թափվում։ Լեռներից են՝ Վիրահայոց, Գուգարաց, Բազումի, Փամբակի լեռնաշղթաները, Ջավախքի լեռնավահանի հարավային հատվածը։

Պատմություն

Լոռին գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք աշխարհի տարածքում։

Պատմամշակութային հուշարձաններ

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը, Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։

Ժողովրդագրություն

Ըստ 2001 թ մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Էթնիկ խմբեր

Ընդհանուր բնակչության 97%-ից ավել կազմող հայերից բացի, Լոռու բնակիչների որոշ մասը իրենց դասում է հետևյալ ազգային փոքրամասնություններին. ռուսներ՝ 3,882 (1.3%), եզդիներ՝ 793 (0.3%), հույներ՝ 655 (0.2%), այլ՝ 607։

Կրոն

Ինչպես և այլուր Հայաստանում, Լոռու մարզի բնակչության գերիշխող մասը իրենց անվանականորեն համարում են Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ։ Այնուամենայնիվ մարզում են բնակվում Հոգևոր Քրիստոնեություն դավանող Մոլոկաններ, ինչպես նաև Կաթոլիկ ֆրանգներ։

Վարչատարածքային բաժանում

Մարզը բաժանված է 8 քաղաքային և 105 գյուղային համայնքների, որոնք տարածքայնորեն ընդգրկված են հետևյալ շրջաններում.

Posted in Հայրենագիտություն, Հայրենագիտություն ընտրություն

Գոգեր

Գորգ, բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով (խավով կամ առանց խավի), նյութով (բուրդ, մետաքս, վուշ, բամբակ) չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով։ Գորգի ամենավաղ նմուշը գտնվել է Ալթայի Պազիրիկ կուրգանում և թվագրվում է Ք.ա. 5-րդ դար։ Մի շարք գիտնականներ գտնում են, որ այն ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում։Armenian_rug_Mayr_Hayastan,_20th_century,_No._2358

Posted in Հայրենագիտություն, Հայրենագիտություն ընտրություն

Հրաշքը Ծաղկաձորում

Հատոր մեկ. Որտեղ ենք մենք. Տրնդեզ, Կեչառիս, ձնագնդի և գժություններ

Ահա հասանք Ծաղկաձոր: Մենք պետք է մնաինք ՛՛Կեչի՛՛ հյուրանոցային համալիրում, որը համարյա Կեչառիս եկեկեցու կողքն էր: Հետաքրքիր է՝ Կեչառիս եկեղեցի և Կեչի հյուրանոց իրար կոխք: Հա՝ մենք տրնդեզը մի տեսակ նշեցինք այնտեղ: Կրակի վրայից չցատկեցինք բայց դե գոնե մոմ վառեցինք: Ահա և եկեղեցին.

Continue reading “Հրաշքը Ծաղկաձորում”

Posted in Հայրենագիտություն, Հայրենագիտություն ընտրություն

Հայրիվանք

 

Պատմությունը

Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:


1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:

Եկեղեցու տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել  1952,1972,1973թթ.  Հ.Մնացականյանի  ղեկավարությամբ:Պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի:Անենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է:Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ,որոնցից մեկը զարդարված է  կարմիր ֆոնի վրա սպիտակ ներկով արված հակադիր սակրերի պատկերներով:
Հուշարձանին առավել յուրահատուկ է երկաթի դարի մշակույթը(բրոնզե,երկաթե,ոսկրե և քարե  զենքեր,գործիքներ  ու զարդեր):Հայտնաբերվել են նաև  կավե կուռք,բազմազան անոթներ,սուզակներ,կրակարաններ  և այլն:Հիմքեր կան ենթադրելու,որ  եկեղեցու առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը,որը  եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ,վերաբերում է նույն ժամանակաշրջանին:Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների  նմուշներ:
Ավանդությունը
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին`Լենկթեմուրի  արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել: Continue reading “Հայրիվանք”