Posted in Հովհաննես Թումանյան

Թումանյան Փաթեթ

Advertisements
Posted in Հովհաննես Թումանյան

Բնության համերգ

Շարադրություն

Բնության համերգ նշանակում է բնության ձայներ: Ինձ համար բնաթյան համերգը այսպիսին է՝ թռչունները ծվծվում են, գետը բարձրաձայն քչքչում է, ուռին լացում է, և անտառը արձագանքում է գետի աղմուկին: Ես այդ բնաության համերգը լսել եմ իմ ծննդյան օրը Աշտարակում ման գալու ժամանակ: Այդ ժամանակ ես խաղաղությոն և երջանկություն զգացի:

Posted in Հովհաննես Թումանյան

Ինչ իմացա Թումանյանի մասին այս ֆիլմից

Ֆիլմը այստեղ՝ Գրողն ու իր իրականությունը. Հովհաննես Թումանյան

Ես այս ֆիլմից հասկացա, որ Թումանյանը պատրաստ էր ամեն ինչ անել, որ վերացնի խուժաններին և չթողնի, որ իր երկիրը կառավարեն ուրիշները: Իմացա, որ Թումանյանը եղել է լավ թամադա և բարեկամները նրան ասել են, որ նա համաշխարհային թամադա է:

Posted in Հովհաննես Թումանյան

Իմ կարդացած Թումանյանը

Բանաստեղծություններ

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Պատրրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Հեքիաթներ

Ճամփորդները

Իմ կարծիքով այս հեքիաթի բանալին այն է, որ ճանապարհի ընթացքում պետք է ընկերոջ հետ լինել ու կիսվել և օգնել  նրան, հակառակ դեպքում փորձանքը կկործանի երկուսիդ: Ինձ այս խորհուրդը միշտ օգնում է ճանապարհի ընթացքում և ես ինձ լավ եմ ըզգում, երբ իմ ընկերներին օգնում եմ:

Անխեք Մարդը

Իմ կարծիքով այս հեքիաթի բանալին այն է, որ դու քո կյանում պատահած ամեն հնարավորություն պետք է օգտագործես և ոչ թե առհամարես: Ես իմ կյանքի ոչ բոլոր հնարավորություններն եմ օգտագործում, որովհետև մածում եմ և հասկանում եմ, որ ապագաի համար դա շատ վատ կարող է լինել:

Ոսկու Կարասը

Իմ կարծիքով այս հեքիաթի բանալին այն է, որ եթե ինչ-որ  մեկը տանջվել հասել է ինչ-որ հաջողության, դու չես կարող դա նրա ձեռքից խլել: Եթե նույնիսկ խլես, այդ հաջողությունը մի օր քեզ վատություն կանի: Ինձ համար դա շատ լավ խորհուրդ է և ես երբեք ոչ-մեկի հաջողությունը չեմ խլում իր ձեռքից:

Խելոքն ու հիմարը

Իմ կարծիքով այս հեքիաթը բանալին այն է, որ պետք է աչքածակ չլինել և չվերձնել ուրիշի ունեցվացքը և քո ունեցածով ապրել: Սա շատ լավ կյանքի բանալի է, ես երբեք ոչ մեկին  չեմ նախանձել և միշտ իմունեցածով եմ ապրել:

Պոչատ Աղվեսը

Իմ կարծիքով  այս հեքիաթի բանալին այն է, որ չպետք է ուրիշի ունեցվածքը վերցնես, թե չէ պետք  է տանջվես, որպեսզի այն վերադարձնես: Իմ կարծիքով սա շատ լավ խորհուրդ է: Ես փորձում եմ ուրիշի ունեցվածքին չդիպչել, որովհետև ես իմ օրվա մեծ մասը չէի ցանկանա ծախսել այն վերադարձնելու համար: Ես մտածում եմ, որ եթե դու ուզում ես հասնել քո նպատակին, պետք է հազար դուռ թակել և տանջվել:

Բալակներ

Շունն ու Կատուն

Մի կաթիլ մեղրը

Պոեմներ

Սասունցի Դավիթը