Posted in Ճանապարհորդություններ, Մայրենի

Ճանապարհորդություն դեպի Դիլիջան

Մենք՝ վեցերորդ դասարանցիների մի փոքր խմբով, դպրոցի երթուղայինների կանգառից շարժվեցինք դեպի Դիլիջան: Ճանապարհին մենք մեր հայացքը սևեռեցինք Սևանին և նկատեցինք, որ ափին մոտիկ ջուրը չեր սառել, իսկ ավելի հեռու այն սառույց էր: Ես առաջին օր ինձ լավ չէի զգում, քանի որ հիվանդ էի և ստիպված էի ջերմության և գլխացավի պատճառով մնալ հյուրատանը, իսկ ընկերներս գնացին Անանյանի տունը փնտրելու և նրանք գտան այն, բայց տանը մարդ չկար: Իսկ երեկոյան մենք խաղացինք Մաֆիա, որտեղ ես խաղում էի սև խաղացողով և խորամանկությամբ հաղթեցի, ընկերներս կարմրներին: Երկրորդ օրը մենք պլանավորել էինք գնալ Լաստիվեր և գնացինք: Ճանապարհը շատ գեղեցիկ է և արկածախնդիր, բայց մենք գնացինք գտանք արահետը և հասանք Լաստիվեր, բնությունը այնտեղի շատ գեղեցիկ էր, իսկ ջրվեժը՝անկրկնելի: Մենք հանգստացանք այնտեղ և բարձրացանք դեպի վեր, որպեսզի վերադառնանք հյուրատուն, բայց բարցարանալը ավելի դժվար էր քան իջնելը, բայց մենք հաղթահարցինք այդ ամենը: Երեկոյան նորից Մաֆիա խաղացինք, բայց այս անգամ մի փոքր երկար և գիշերը ուշ քնեցինք: Առավոտյան արդնացանք և գիտեինք, որ արդեն ժամանկն է հավաքվելու և պատրաստվելու վերադառնալ Երևան: Հավաքեցինք մեր իրերը, տեղաշորը, նածաճաշեցինք և շարժվեցինք դեպի Երևան: Ճանապարհին մենք կանգնեցինք Սևանի թերակղզու մոտ, այցելեցինք եղեկեցիները և իջանք ափ ճաշելու: Ճաշելուց հետո մենք վերադարձանք Երևան:

Ֆոտոշար՝

Advertisements
Posted in Ճանապարհորդություններ

Հաղարծին

Մենք հոկտեմբերի 24-ին երեք օրով գնալու ենք Դիլիջան և այցելելու ենք տարբեր վանքեր, որոնցից մեկը Հաղարծինն է։ Մենք այդ վանքերում նկարելու ենք 2 տեսանյութ, կինոպեզիա։

download-1       images

Հիմա կարդացեք Հաղարծինի պատմության մասին։

Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Posted in Ճանապարհորդություններ

Ճանապարհորդություն դեպի Սևան

Սեպտեմբերի 9-ին մենք ճանապարհվեցինք դեպի « Ժայռ » հանգստյան գոտի։ Մենք ճանապրհը անցկացրեցինք զվարթ կատակներով և ընկերական մթնոլորտով։

Հասանք ափ, և ընկեր Բորիսը՝ մեր ռազմավարության ուսուցիչը, մեզ բացատրեց ճամբարի կանոնները։ Դրանից հետո նա մեզ բացատրեց, թե ինչպես են բացում և հավաքում վրանները: Բարեբախտաբար մեր վրանը առաջինը կանգնեց կայուն, մենք մեր իրերը տեղավորեցին և մի քիչ հանգստացանք։

Ահա եկավ երեկոն։ Մենք պետք է ինքներս խորաված պատրաստեինք, և այն հաջողվեց։ Ուռաաաաաա՜: Մենք կերանք այդ խորավածը և արդեն ժամանակն էր քնելու։ Բարի գիշեր։
Բարի Լույս։ Հիմա պատմեմ երկրորդ օրվա մասին։ Դե, պարզ է, որ արթնացանք, մի փոքր վրանը դասավորեցինք և նախաճաշեցինք: Ահա բոլորով նստած սպասում ենք, որ ընկեր Բորիսը գա, գնանք Սևանում լողալու, բայց պարզվում է` լողավազանում պետք է լողանք։ Լավ, շարունակենք. գնացինք լողավազան և սկսեցինք մկաննները տաքացնել: Հետո մտանք ջուրը և սկսեցինք հարմարվել ջրի ջերմաստիճանին: Քիչ անց դուրս եկանք և վազեցինք դեպի Սևանի ափ` լողալու։ Երեկոյան արդեն բոլորով սկսեցինք նրբերշիկ խորովել։ Կերանք, հավաքվեցինք մի սեղանի շուրջ, զրուցեցինք, խաղացինք և գնացինք քնելու։ Բարի Գիշեր։
Բարի լույս։ Հիմա ձեզ կպատմեմ ամենավերջին, ամենաարկածային և ամենահետաքրքիր օրվա մասին։ Դե, արթնացանք, մեր իրերը հավաքեցինք, և արդեն ժամանակն էր դիմացի լեռը բարձրանալու։ Ահա պատմեմ. սկսեցինք բարձրանալ, բարձրացանք 1/6 մասը, և արդեն ոմանք հոգնել էին: Ես մինչև լառան կեսը դիմացա, էլ չկարողացա։ Ես և Վահեն մոտ 30 րոպե նստած սպասում էինք բարձունքն հաղթահարողների վերադարձին։ Վերջապես մենք տեսանք նրանց և սկսեցին իջնել ներքև։ Այնտեղ նախաճաշեցինք և մտանք ջուրը: Արդեն պետք է հավաքեինք վրանները: Մենք դուրս եկանք ջրից և գնացինք մեր վրանները հավաքելու, հետո Միսս․Բուշը` մեր անգլերենի ուսուցիչներից մեկը, ասաց, որ եթե մենք արագ հավաքենք մեր վրանները, մենք կարող ենք էլի լողալ: Մենք մի լավ ցտեսություն ասացինք Սևանաին` մեզ նետելով ջուրը։ Ահա եկավ ժամանակը, որ մենք պետք է լքենք Սևանը։ Հաջողություն Սևան։