Posted in Մայրենի, Մուշեղ Գալշույան

Մուշեղ Գալշոյան

d5a3d5a1d5acd5b7d5b8d5b5d5a1d5b6

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Օրն ավետյաց» պատմվածքը:

Առաջադրանք — Մանուկ Սողոմոնի նկարագիրը (կերպարի առանձնահատկությունները) «Օրն ավետյաց» պատմվածքում:

Խճճված, ուրախացած, ոգեվորված։

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Մաղթանք» պատմվածքը:

Առաջադրանք — Առանձնացրու կարոտի նկարագրության հատվածը. փորձիր դու էլ նկարագրել կարոտի զգացումը:

Սողոմոնի կարոտը հանգրվան չուներ՝ ո՛չ ճամփա, ո՛չ բակ, ո՛չ դուռ, ո՛չ տուն։ Նրա կարոտը մի որբ երեխա էր՝ մոլոր չափչփեց Քյոթահիայի փողոցները, այնտեղ մնացած ընկերների հետքով, հետո աչքերը կախ կանգնեց ս․ Թեոդոս վանքի գավթում, այնտեղ մնացած ընկերների կողքին։

Ինձ թվում է, որ Սողոմոնը կարոտում էր իր մանկությունը երբ նա Նարեի հետ էր։ Նա այնտեղ երևի իրեն ջերմության մեջ էր զգում և ցանկանում էր նորից այտ ջերմությունը զգալ։

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Դարուղի» պատմվածքը:

Առաջադրանքներ.

  •  Ինչպե՞ս էր Կոմիտասը իրար կապում մարդուն և երգը. համամի՞տ ես նրա հետ, ինչու՞:

Ինձ թվում է, որ նա մտածում էր, որ եթե ինչոր մեկը, որ պետք է երգի ինչոր երգը պետք է այդ երքի դրության մեջ լինի, որպեսզի կարողանա երգի։ Ես մի կողմով համաձայն եմ մի կողմից ոչ, համաձայն եմ նրանով որ եթե ինչ որ պահ լինի հարսանեկան երգ երգելու դու ավելի ակտիվ կերգես հարսանիքի ժամանակ, բայց համաձայն չեմ նրանով, որ մարդիկ դեռ կարող են այդ երգերը երգել, ուղակի ոչ ոգեվորված։

 

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Լեռան լանջով անցնող ճանապարհ, լեռնուղի:

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Աղբրանց արուն մեջ քարերուն» պատմվածքը:

Առաջադրանքներ.

  • Տխրությունն ինչպիսին պիտի լինի — ըստ իռլանդուհու, ըստ Վարդապետի, ըստ քեզ:

Ըստ Վարդապետի  և Իռլանդուհու տխրությունը երգի մեջ էր:

Իսկ ըստ ինձը տխրությունը մադրու տրամադրության մեջ է ,իսկ տրամադրության վրա կարող է ազդել ամեն ինչ երգը,եղանակը,կորուստը,կարոտը:

  • Երաժշտությունն ինչ ազդեցություն է ունենում քեզ վրա:

Նայած ինչ երաժշթություն աշխույժ և արագ երաժշտության տակ  ես ուզում եմ երջել, տխուր երաժշտության տակ ցավ եմ զգում:

Երաժշտությունն սկսում էր մարդու արդնանալու պես, դանդաղ բարձրանում է առույգուցյունը և նույնը երգում դանդաղ բարձրանում է ռիթմիը: Գնալով այս երաժշտությունը մարդու պես հասուն շարունակում է ՙՙօրը՚՚:

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Սպասում» պատմվածքը:

Առաջադրանքներ.

    • Բացատրիր — վնգստում էր ցուրտը, արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր, անքեն ժպտաց, շալակել ուրիշի սապատը, մտքից ծրարված զգացմունքներ:

    Վգստում էր ցուրտ – ուժեղ ցուրտ

    Արևը ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր – արև չկա երկնքում

    Անքեն ժպտաց – չարը մոռացած ժպտաց

  •  

    Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Ձայնիկդ ի հոգիս» պատմվածքը:

    Առաջադրանքներ.

    • Բացատրիր հետևյալ բառերը բառարանի օգնությամբ

    չարխ-ճախարակ

    ոգեշունչ-Խրախուսիչ

    բարձրալուր-բարձրաձայն

    երփնազարդ-երփնազարդ

    հարդ-դարման

    ներբողել-փառաբանել

    դեգերել-հապաղել

    սևեռել-բևեռել

    ակնապիշ-անթարթ

    ահյակ-զախ

    դուրալի-դուրեկան

    դադրել-հոգնել

    դյութանք-կախարդություն

    մորմոք-կսկիծ

    • Առանձնացրու այն հատվածը, որտեղ Կոմիտասը մտորում է ծովերի և առուների ջրերի մասին. ինչպես է դա արտացոլվում մարդու կյանքում:

    «Նոր ծնված ջրեր են թափվել ծով,- մտածեց Կոմիտասը։ – Առուները խաբել են սարերի նորածին
    ջրերին,- ավելացրեց,- առուները իրենց ոլոք գնացքի ու կանաչ ափունքի մեջ սարերի ջրերին մոլորել են՝ բերել-նետել են գետերը։ – Եվ կարոտեց նրանց՝ սարերում ծնված ջրերին, և ցավեց,- ու գետերը կալել են նոցա, քշել ու թափել ծովը»։ Ալիքների մեջ նա որոնեց նորեկները և այդ փորձի համար ժպտաց․ «Ծովերի ալիքները խառնածին են, ջրերը՝ ծեր․․․ մի օրվա կյանք ունեցող սարերի ջրերը ծով հասնելուն պես ծերանում են․․․ լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում»։

    Նոր ծնված ջրերը ովքեր գալիս են և թափվում են ծով կարծում են, այդ մեծ ծովը՝ աշխարհն է, իսկ այդ բոլոր ջրերը մարդիկ տարբեր տարիքի, տարբեր բնավորություններով:

    • Վարդապետի վերջին խոսքը ինչպե՞ս կմեկնաբանես: Համեմատիր այսօրվա հայի հետ:

    Ափսոս, որ ձեր հոգվո ականջները տակավին օտարոտի կանչերով ձեզ կոգևորեն․

    Բոլորը հետաքրքրվում էն ուրիշինով եվ ուզում այդ բոլոր հայերը հիմա հետաքրքրվում են արտասհմանում զարգացվող գործիքոներով ելեքտրոնիքայով,շորերով,կահույքով և այլ գործիքներով:Բոլորը հետքրքրվում են ուրիշի գործիքներով ոչ ոք չի հետաքրքվում իրանով:

    Շալակել ուրիշի սապատը – ուրիշի բեռ քո վրա վերցնել

    Մտքից ծրարված զգացմունքներ – մտքով առաջացնել զգացմունք

    • Պատմվածքից դուրս բեր Կոմիտասի մտորումները՝

    1. Ժողովրդի, նրա անցնելիք ճանապարհի մասին:

    Կոմիտասը մտորում էր, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր ոտքերով քայլի և անցնի իր կյանքի ճանապարհը, ոչ թե ուրիշը իր փոխարեն տանի իր սապատը:

    2. Օրվա ապրուստի և հագուստի մասին:

    Իսկ ապրուստի և հագուստի մասին Կոմիտասը մտորում էր, այն որ ապրուստն ու հագուստը տրվում է մարդուն իր ծննդի հետ` օդի և մորթու պես…

    Արտահայտիր քո կարծիքը այդ մտքերի վերաբերյալ:

    Մարդու անցնելիք ճանապարհի հետ համաձայն եմ որովհետև մարդը պետք է ամեն ինչ ինքն իրեն հաղթահարի: Իսկ հագուստի և ապրուստի հետ կապված համաձայն չեմ, որովհետև մարդը կարող է իր շորերը փողի ժամանակի հետ որովհետև դա կախված է իր ճաշակից:

    • Ինչի՞ համար եմ ծնվել, ինչի համար են մարդիկ ծնվում… — ստեղծագործական աշխատանք (6-8 նախադասությամբ):

     

Ինչի համար են մարդիկ ծնվել: Դա մի հարց է, որ եթե մտքովտ անցնի ժամարով կարող ես մտածել: Շատ մարդիկ մանկուց ասում են, որ աշխարհի վրա մի բան կփոխեն մի լավ բան կանեն, բայց միշտ հակառակն են անում: Ես կցանկանաի, որ ցանկացած մարդ վատություն չանի, թող լավություն չանի, բայց գոնե վնաս չտա: Ես չգիտեմ ինչ փոփոխություն պիտի անեմ, բայց մինչև որոշելը ես վատություն չեմ անում: Որոշ մարդիկ պատմական անուն ունեն իրենց լավ և վատ արարքների համար: Այդ արանքների պատմական արժեքին հասցնելու համար նրանք օրերով, ամիսներով, նույնիսկ տարիներով: Ես չեմ ցանկանում, որ մարդիկ անունս հիշեն ես ուզում եմ իմանալ, որ այս կյանում ինչոր բանի պիտանի եմ եղել:

Կարդալ «Ծիրանի ծառ» պատմվածաշարից «Ձայն ամենայն հայոց» պատմվածքը:

Առաջադրանքներ — ամփոփում.

  • Համեմատիր Կոմիտաս Վարդապետի կերպարը առաջին և վերջին գլուխներում:

Երկու գլուխներում էլ կոմիտասը գլուխ չեր գովում չնայած նրան, որ փոքր չամանակ նա նույնպես գլուխ չէր գովում:Երկու գլուխներում էլ կոմիտասը ուներ լավ ձայն:Նա շատ ընկերասեր էր և չէր մոռացել իր ընկերներին:

  • Գրքի ընթերցումից հետո կարո՞ղ ես  տալ Կոմիտաս-մարդու, Կոմիտաս-քաղաքացու և Կոմիտաս-երաժիշտի նկարագիրը:

Կոմիտասը շատ բարի մարդ էր,համբերատար, հանգիստ: Կոմիտասը շատ քաղաքասեր-հայրենասեր քաղաքացի էր, նա որպես քաղաքացի երբեք աղբ չի նետի իր քաղաքում, երբեք չի դավաճանի իր ազգությունը, իր երկիրը: Կոմիտասը շատ հայրենասեր էր:  Նա ամեն ինչ ընկալում էր երգով, մարդու տխրությունը, ուրախությունը, երգ էր դարձնում, նույնիսկ, երբ ինքն էր տխրում, իր տխրությունն էր արտահայտում երգով: Իր համար երգի աշխարհը լրիվ ուրիշ աշխարհ էր:

  • — Տի տանե՞ս ինձ հասցնես Դավթի կռվին… — Երգը՝ զենք (ստեղծագործական աշխատանք՝ առնվազն 6-8 նախադասություն):

Երգը այնպիսի մի բան է որը մարդուն կարող է փոխել վարկանական:Երգը դա մշակույթն է ամեն երկիր ունի իր երգը:Ես այն մարդկանցից եմ որի վրա շատ արաջ է ազդում երաժշտությունը:Ինձ վրա ավելի արագ է ազդում աշխույժ երաժշտությունը քան տխուրը:Երգը իմ կյանքի երկրորդ մասն է ես ամեն օր լսում եմ ինձ դուր եկած երաժշտությունները:Հիմա հայերը չեն լսում կամ երգում հայկական երգեր բոլորը լսում են արտասահմանյան երգեր:

Advertisements