Posted in Պայմանագիր

Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը, Ոսկեդարյան գրականություն, ճարտարապետություն և արվեստ

Հայ գրականության ոսկեդարը V դարն է, այդ դարում ստեղծվեցին ժողովրդի կեղմից կարևոր գրական հուշարձաններ։

Հայ առաջին պատմիչներն էին Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն. Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին:

Հայ առաջին թարգմանիչներն էին Մեսրոպ Մաշտոցը. Սահակ Պարթևը, Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Վանանդեցին:

Հայ առաջին փիլիսոփաներն էին Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթ(Դավիթ Արմենիոս)։

Ազգային այբուբենի ստեղծմամբ հայ գրավոր մշակույթը հիմք է առնում V-րդ դարի սկզբին։ Մոտ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը պատմագրությունն է, ապա՝ աստվածաբանությունը և հոգևոր շարականագրությունը։

Posted in Պայմանագիր

Պատություն 26․09․2017

Կազմե՛ք ավատատիրական աստիճանակարգության գծապատկերը/գրավոր/

Թագավորից հետո խոշոր հողատերեր էին նախարարները`իշխանությունների

տերերը՝ բդեշխները, գործակալները և նախարարական տոհմերի անդամները: Հորից
որդուն անցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական: Խոշոր ու միջին
հողատեր ազնվականությունը` նախարարները, եկեղեցական հոգևորականությունը,
ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էին բարձր` ազատների դասին:
Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ: Ստորին՝ անազատների դասը կազմում
էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները ինչպես
նաև քաղաքային ռամիկները, որոնցից կազմվում էր հետևակը:

Ներկայացրե՛ք գործակալությունները և նրանց գործառույթները/գրավոր/

Շինարարակններ-կառուցում էին կառույցները:

Քաղաքային ռամիկները-հետևում էին ժողովուրդին:

Արհեստավորները-պատրաստում էին զենքերը, զգեստները և այլն