Posted in Վահան Տերյան

Ինչ պարզեցի Տերյանի մասին այս ֆիլմից

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ — ՀԱՅԱԴԱՐԱՆ — Թատրոն 32

Ես իմացա որ Տերյանի ստեղծագործություներից շատերը տխուր են: Իմ կարծիքով դա մարդկանց մոտ կասկած է առաջացնում արդյոք Տերյանը այդքան տխուր կյանք է ունեցել: Իմացա, որ նա այդքան շատ տխրուցյուն չի ապռել: Ճիշտ է նա մահացել է ժամանակից շուտ, բայց դա դեռ չի նշանակում, որ նա շատ տխուր կյանքով է ապրել:

Posted in Վահան Տերյան

Իմ կարդացած Տերյանը

Ամենահուզիչ բանաստեղծությունը
Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…
Ես ընտրեցի այս բանաստեղծությունը, որոովհետև կորցրած սերը շատ հուզիչ երևույթ է։

1904
Ամենապայծառ բանաստեղծությունը

Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան
Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ,
Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ…
Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ
Քո խոսքերի զանգակները զվարթաձայն.
Շռւրթերըդ — վարդ բոցավառված են իմ առաջ
Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։
Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում,
Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ,
Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում,
Քո խավարում — մոռացության մի ակնթարթ…
Ես ընտրեցի այս բանաստեղծությունը որովհետև գտնված սերը շատ պայծառ երևույթ է։ Այս բանաստեղծությունը պատմում է աղջկա մասին։

1908
Ամենաձանձրալի բանաստեղծությունը

Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայր՚ենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ…

Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված…

Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.
Այստեղ հեղինակը անջանտված է իր մայր հողից և ընդանրապես ամբողջ աշխարհից։ Ինձ թվում է, որ այս բանաստեղծության հերոսը ձանձրալի իրավիճակում է գտնվում։

1908
Ամենաթեթև բանաստեղծությունը

Արդյոք հիշո՞ւմ ես. անտառ էր, առու…
Հեքիաթի պես էր — երազի նման.
Խաղաղ երեկոն խոսում էր անձայն,
Արդյոք հիշո՞ ւմ ես. — հեռո՜ւ էր, հեռո՜ւ…
Արդյոք հիշո՞ւմ ես. երկիրը պայծառ
Ժպտում էր սիրով հավիտենական.
Գարունն էր երգում ձայնով դյութական,
Արդյոք հիշո՞ւմ ես. առու էր, անտառ…

Արդյոք հիշո՞ւմ ես. գիշերն էր գալու,
Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու…
Արդյոք հիշո՞ւմ ես. հեռո՜ւ էր, հեռո՜ւ
Կյա՛նք, տխուր հովիտ, հավիտյան լալու…
Իմ կարծիքով այս բանաստեղծությունը թեթև է, որովհետև հեղիմակը շատ հանգիստ միտք ունի և փորձում է հիշել իր հին կյանքի սիրո հետ անցկացրած ժամանակները։

1905
Ամենամռայլ բանաստեղծությունը

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…
Այստեղ բանաստեղծը շատ մռայլ է, որովհետև նա մարդկանց խնդրում է նրան թաղեն։

1905
Ամենալացկան բանաստեղծությունը

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…
1904-1905
Սա լացկան է, որովհետև հերոսը թուլանում է աղջկա դիմաց։

Ամենախաղաղ բանաստղծությունը

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

1904
Այս բանաստեղծությունը խաղաղ է, որովհետև հերոսը ուզում է որ իր գերեզմանի շրջապատում տիրի խաղաղություն։

Ամենաերազկոտ բանաստեղծությունը

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։

Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.—
Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հըրամայել եմ, որ վրաս իշխես։

Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել —
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել…
Այս բանաստեղծությունը երազկոտ է, որովհետև հերոսը ցանկանում է, որ հասնի իր հեռու հեռավոր երազին

Ամենակրակոտ բանաստեղծությունը

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Սա կրակոտ է, որովհետև բանաստեղծը շատ եմոցյաներ էր օգտագործում։

1904
Ամենաանհույս բանաստեղծությունը

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։

Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ…
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ…
Սա անհույս բանաստեղծություն է, որովհետև նա ամեն ինչ արեց, որ հասնի իր սիրուն, բայց վերջում նա հանձնվեց և էլ հույս չուներ իր սիրուց։