Posted in Մայրենի, Ֆիլմեր

՛՛ՆՐԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԽԱՂԸ՛՛ գեղարվեստական ֆիլմ

87728
Այս ֆիլմը շատ հետաքրքիր էր, որովհետև այն կապ ուներ ֆուտբոլի հետ, իսկ ես շատ եմ սիրում ֆուտբոլը: Այս ֆիլմում մի ամերիկյան փոքր քաղաքում ֆուտբոլային ակումբ կար, որը գնալով ավելի էր հմտանում: Նրանք խաղում էին բոլոր ամերիկական ակումբների հետ և ջախջախում նրանց: Նրանց հայտնում են, որ նրանք պետք է ամենալավ խաղացողների թիմը հավաքեն Ամերիկայում, որպեսզի մասնակցեն Բրազիլիայում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը: Այդ հավաքված հավաքականի ակումբում սկզբում իրար լավ չէին հասկանում, հետո  ընկերացան և մտերմացան իրար հետ: Նրանք մի փորձնական խաղ խաղացին Անգլիայի հավաքականի հետ և 0-4 պարտությունից հետո սկսեցին ամեն ինչին լուրջ վերաբերվել: Երբ արդեն Բրազիլիայում էին, առաջին խաղը հենց Անգլիայի հավաքականի հետ էր: Ամբողջ խաղի ընթացքում Ամերիկայի հավաքականը շատ լավ էր պաշտվանվում: Հանկարծ նրանք անսպասելի հակագրոհ սկսեցին: Փոխանցում դեպի տուգանային հրապարակ, և Ամերիկայի կենտրոնական հարձակվողը գլխի գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկում է Անգլիայի դարպասը: Ամերիկացիները այդ խաղում հաղթում են, և այդտեղ ֆիլմը ավարտվում է: 
Այս ֆիլմը նայելուց հետո ես հասկացա, որ պետք է միշտ վստահ լինել և նպատակասլաց:
Advertisements