Երջանկություն

  • Արդյո՞ք համաձայն եք, որ բոլոր երջանիկ մարդիկ իրար նման են:

Ոչ, համաձայն չեմ։ Համաձայն չեմ նրանով, որ ամեն մարդու համար երջանկության գրավականը տարբերվում է։ Ինչ-որ մեկի երջանկությունը կարող է մյուսի ողբերգությունը լինել։

  • Արդյո՞ք երջանիկ լինելու համար մարդը միշտ պետք է ձգտել երջանկության:

Ոչ։ Երջանիկ է նա, ով գոհ է ինքն իրենից և իր կատարած գործունեությունից իր կյանքում։ Մարդ ձկտում է լինել իր պատկերացմամբ իդիալականը և երբ հասնում է այդ իդիալին նա վերջնականապես լինում է երջանիկ։

  • Ի՞նչ է պետք ձեզ երջանիկ լինելու համար

Վստահություն, հավատարմություն, գումար, սեր։

  • Ձեզ տրված է հնարավորություն երեք հարց ուղղելու մարդուն պարզելու երջանիկ է արդյոք: Որո՞նք են այդ հարցերը:

Գոհ ե՞ք ձեր ներկա իրավիճակից։

Ի՞նչ-որ բան կփոխեիք ձեր կյանքում։

Ո՞րն է ձեր երջանկության գրավականը։

Հասարակագիտության հաշվետվություն

Մեզ համար այս ուստարի հասարակագիտության դասավանդումը նորություն էր, որովհետև ունեինք երկու տարբեր ուսուցիչներ և այսպիսով երկու տարբեր հասարակագիտության դասեր։ Նշելով այս ամենը, կարող եմ ասել, որ բոլորիս համար էլ հասարակագիտության աշխատանքները ավելի շատ էին քան կանխատեսածը, բայց հոգ չէ, որովհետև թեմաները բավականին հետաքրքիր էր։ Դասավանդողներից մեկը Ընկեր Դիանան էր, որին արդեն ճանաչում էին, իսկ մյուս ուսուցիչը՝ Ընկեր Սամվելը, մեզ համար նորություն էր։ Ճիշտ ասած Ընկեր Սամվելի դասավանդման ոճը ինձ շատ դուր եկավ։

Continue reading “Հասարակագիտության հաշվետվություն”

Ուշադրություն և Հիշողություն

  • Ի՞նչ է ուշադրությունը, ի՞նչ դեր ունի այն մարդու կյանքում։

Ուշադրությունը մարդու գիտակցության ակտիվ դրվակներից է։ Ուշադրությունը պահանջում է մտքի կետրոնացում և ուշադրության շնորհիվ բավականին կհեշտանա մարդու կյանքը։

  • Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ուշադրության բացակայությունը և թուլացումը․ բերե՛ք օրինակներ։

Ուշադրության պակասը կամ թուլացումը ի վերջո կհանգեցնի աննզգուշության և այդպես մարդ կարող է համ հոգեպես համ ֆիզիկապես իրեն վնաս պատժառել։

  • Ինչո՞վ է պայմանավորված դասի ժամանակ սովորողների անուշադրությունը

Եթե դասի ժամանակ սովորողը ուշադիր չլինի կբացթողնի իրեն հարկավոր գիտելիքներից մեկը, որը նրան իր մասնագիտության համար կամ ապագայում պետք կգա։ Եթե սովորողը ուզում է դասաժամին ուշադիր լինել, ապա նա պետք է ունենա նպատակասլաթություն և հեշտությամբ չշեղվի կողմնակի զբաղմունքից։

  • Ի՞նչ է հիշողությունը և ի՞նչ դեր ունի այն մարդու կյանքում։

Հիշողությունը մարդու ենթագիտակցության ճյուղերից է, որտեղ ինֆորմացիան կարող է պահպանվել։

  • Ի՞նչ տեղի կունենա մարդու հետ, եթե այլևս նա ոչինչ չհիշի։

Կարծում եմ դանդաղ քայլերով կգժվի և ի վերջո կմահանա։

Բարին ու չարը

Բարությունը մի հատկանիշ է, որ բոլոր մարդիկ են ցանկանում տիրապետել, բայց քանի որ մարդկիկ տաբեր են, տարբեր են նաև նրանց բարության մասին գաղափարը և այդպես ոչ մեկ չի կարող հասնել իսկական և անմահ բարության։ Օգնել նրանց ովքեր կարիք ունեն, դա թեթև մի բան է, բոլորս էլ կարող ենք այդքան բարի լինել, չէ որ դա բարության ընդհամենը մի փոքրիկ հատոր է։ Եթե մարդ ուզենա լինել իսկապես բարի, պետք է հաշվի առնի իր շուրջ եղած բոլորին, բայց աշխարհում մադու մեջ եղած մի կաթիլ Էգոիզմը դա թույլ չի տա։ Մարդիկ համարյա բոլոր դրվակներում մտածել են սեփական շահի մասին, որը բարություն չէ, բայց չարություն էլ չէ։ Չար լինելը բոլորին էլ հասանելի է, բոլորս էլ կարող են մարդկանց վնաս տալ, բայց հարց է այդյոք կկարողանանք հոգաբանորեն դիմադրել այդ ամենին։ Իսկապես չար մարդը կամ հոգեկան խանգարումներ ունի կամ հոգեբանորեն ահռելի ուժ ունի, ինչու չէ նաև նպատակասլաթություն։ Կարող ենք ասել, որ չար մարդու մեջ ձևավորվում են հատկանիշներ, որոնք պետք են յուրաքանչյուր մարդու, իսկ այն մարդը, ով օժտված և միայն բարությամբ և իր աչքերով չի տեսել չարությունը չի կարող ձևավորել այդ հատկանիշները։

Էգոիզմ և Ալտրուիզմ

Երկու տարբեր մարդկային հատկանիշներ և երկու իրար հակառակ բևեռնեռ։ Էգոիզմն ու Ալտրուիզմը բավականին քնարկվող և քննադատվող երևությներ են։ Որոշները ասում են, որ մեկն է լավը, իսկ մյուսը վատը, որոշներն էլ ասում են, որ մեկը մյուսին է լրացնում։ Իմ մասին կարող եմ ասել, որ տարիներ առաջ եղել եմ Ալտրուիստ, միշտ մտածել եմ շրջակա մարդկանց մասին, ուշադրություն չդարցնելով ինքս ինձ, միշտ ուզել եմ տարածել սերը, բայց տարիների ընթացքում ինձ մոտ կարծիք ձևավորվեց, որ չեմ կարող բաժանել մի բան, որից չունեմ։ Այդպես ես սկսեցի դանդաղ և փոքր քայլելով դառնալ Էգոիստ։ Տարիներ անցան և այսօր ես վստահորեն կարող եմ ասել, որ լինել էգոիստ ավելի լավ է քան լինել ալտրուիստ։ Ես կարծում եմ, որ եթե ինքտ քեզ չսիրես չես կարող կանխատեսել, որ կարող են ուրիշները քեզ սիրեն, կամ դու կարող ես ուրիշին սիրել։ Էգոիստ դառնալուն պես ես հասկացա թէ ինչքան թերի հատկանիշներ և հատկություններ ունեմ ես։ Այդքանը հասկանալով՝ սկսեցի ինքս իմ վրա աշխատել և այդպես ինքս ինձ բավականին բարելավեցի։ Ճիշտ է ես դեռ ունեմ հատկանիշներ, որոնք բնութագրվում են, որպես ալտրուիստի։ Ես հասկացել եմ այն, որ բարության և հոգատարության են արժանի միայն հաշված մարդիկ։ Ինչքան մեծանում և հասունանում եմ այդ կարծիքս ավելի է ամրանում, թէ էգոիզմի, թէ ալտրուիզմի մաիսն։

Ահաբեկչություն

  • Ի՞նչ է ահաբեկչությունը

Ահաբեկչությունը մարդկային իրավունքների խաղտումն ու չնդունելն է, կանոնադրության անտեսումն, վայրենի ճանարապարհը դեպի ուժ։ Ահաբեկիչները միշտ ցանկանում են գրավել հանրության ուշադրությունը և ցույց տալ աշխարհին նրանց ուժը։

  • Նպատակը և ձևերը

Ինչպես նշեցի, ահաբեկչության բուն նպատակը ուշադրություն գրավելն է։ Աշխարհում միշտ պայքար է գնացել թույլի և ուժեղի միջև։ Ահաբեկիչները միանգամից ցույց են տալիս նրանց ուժը աշխարհին, վախեցնում նրանցից թույլերին և մարտահրավեր նետում նրանց, ովքեր կարծում են, որ ավելի ուժեղ են։

  • Վերլուծություն համաձայն տվյալների բազայի

Փաստը ցույց է տալիս, որ ահաբեկիչների մեծ մասը Մուսուլմաններ են, ինչը պարզ ասում է, որ կրոնը և հասունացման վայրը մեծ կապ ունեն ահաբեկիչների և ահաբեկչության հետ։ Ահաբեկչությունը միակողմանի պատերազմ է, այսինքն այս դեպքում պաշտպանվող կողմը ավելի թույլ է և միշտ ունենում է կորուստներ, իսկ հարձակվող կողմը՝ ահաբեկիչները միշտ առավելագույն են։

  • Ահաբեկչության պատմությունը սկսած 1-ին դարից

Ահաբեկչությունը գոյություն է եղել դեռ նախնադարում, որովհետև միշտ եղել է պայքար ուժի և իշխանության համար։ Յուրաքանչյուր անարդար պայքար, կամ պայքար առանց զգուշացման եղել է ահաբեկչություն, սկսած հին հունական պատմության ցեկասպանություններից վերջացրաց մեր այսօրվա ահաբեկչական գործողություններից։

  • Ահաբեկչություն Հայատանում

Հայաստանում էլ են եղել ահաբեկչական գործողություններ։ Օրինակ 2012 թվականին պայթեցվել էր Խազար Փարբեցու փողոցի վրա գտնվող “DIY” փաբը։ 1994 թվականին ահաբեկվել է Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղը։ Գյուղի շուկայում տեղադրվել է ռումբ, որի արձյունքում զոհվեն են 14 մարդ, որոնց թվին են պատկանում նաև երկու ահաբեկիչները, և վիրավորվել են 46 մարդ։ Կարող ենք ահաբեկչություն համարել Ստեփանակերտի ռմբակոցումը ներկայիս օրերում։

  • Ահաբեկիչների մարտավարությունը և ֆինանսավորումը

Ահաբեկիչները ցանկանում են ֆինասավորվել բոլոր հնարավոր տարբերակներով։ Իրենց կարող են ֆինասավորել ահաբեկչական ընկերությունները կամ իրենք իրենց ֆինանսավորեն։ Սա տեղի կունենա թմրանյութերի վաճառքով, Բլեք Մարքետում նավթի ապորինի վաճառքով, ապորինի բիզնեսներով և այլն։

Երևան քաղաքի ապաստարանները

Այս պայի դրությամբ երկրում ռազմական իրավիճակ է։ Սա նշանակում է, որ երկրի ռազմական ուժը պատերազմում է, որից կարող են տուժել քաղաքացիները, ովքեր չեն մասնակցում պատերազմին։ Այս ամենից խուսափելու համար կա օդային տագնապը, որի օգնությամբ ժողովրդին հորդորվում է, որ լքեն իրենց տներն ու բնակարանները և արագ մոտենան մոտակա ապաստարանին։ Բայց այս ամենին զուգահեռ քաղաքացին պետք է իր հետ պարտադիր վերցնի իր անձը հաստատող փաստաթուղթ, գումար, ջուր, 3-7 օրվա համար նախատեսված ուտելիք։ Հարկավոր կլինեն նաև լուսարձակիչ, տաք շոր, վերմակներ և գոյատևման համար անրաժեշտ իրեր, ինչպիսին են հիգենաի պարագաները։ Օդային տագնապից անմիջապես հետո չի լինի հարձակումը, այնպես որ կարելի է հաշվի առնել մի քանի րոպեների տարբերությունը։ Ավելի հեշտ կլինի հարկավոր իրերը հավաքած լինել և պահել ձեռքի տակ։ Ապաստարան կարողեն համարվել շենքերի պադվալային հարկի նկողները, մետրոի մուտքերը, ստորգետնյա հատվածները և այլն։

Պատերազմը որպես հասարակական երևույթ

  • Ներկայացրե՛ք <<Պատերազմը որպես հասարակական երևույթ>> թեման

Կսկսեմ նրանից, որ պատերազմը մասնակցող երկրենի համար միշտ լինում է կորստային, դա կլինի բյուջեն, բնակչության թիվ, տարածք և այլն, իսկ չմասնակցող երկրների համար հարցը արդեն ուրիշ է։ Եթե երկիրը աղքատ է կամ քիչ զարգացած, այդ երկրի համար մեկ է, բայց եթե երկիրը բավականին հարուստ է և զարգացած՝ ինչպես Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այսպիսի երկրները ունենում են բավականին մեծ շահույթ։ Ունեն շահույթ, որովհետև պատերազմող երկրերին կարող են վաճառել տարատեսակ բաներ, որոնք պետք կգան պատերազմի համար, ինպիսին են զենք զինամերքը, զինտեխնիկան, վառելանյութը և այլն։ Հասարակության վրա միշտ վատ ազդեթություն է ունեցել պատերազմը։ Հասարակության մեջ միշտ տարբեր տեսակի կարծիքներ են եղել պատերազմի մասին։ Մեկը կարծում է, որ առանց պատերազմ չի լինի, մեկը ասում է, որ պատերազմելը անիմաստ է, իսկ մյուսը կարող է ունանել բոլորովին առհամարական կարծիք, երբ խոսքը գնում է պատերազմի մասին։ Պատերազմ երևույթը մարդու վրա ազդեթության մասին էլ կարող են լինել սուբյեկտիվ կարծիքներ։ Իրոք, որ պատերազմը դաժան վայր է, որին ոչմեկ արժանի չէ ականատես լինել, բայց մյուս կողմից էլ կարող է կարծիք հնչել, որ այն կարող է մարդու հոգեկան վիճակը կոփել, կամ էլ հակառակը՝ մարդուն հասցնել խենթության։

  • Ընդգծե՛ք պատերազմների առաջացման պատճառները և առաջարկեք նաև ձերը։

Պատերազմի պատճառները բազմազան են։ Պատերազմ կարող է առաջանալ իշխանության և ուժի համար, այդպես էր սկսել Երկրորդ Համաշխարհային Պատերազմը։ Կարող է առաջանալ տարածքային գրավումներից, ինպես եղավ Իրաքի և Իրանի, Ամերիկան և Մեկսիկան։ Այդպիսի պատերազմներ եղել է և մինչ օրս լինում է, Արցախի, Հայաստանի և Թուրքիա, Ադրբեջանի միչև, Ուկրանիաի և Ռուսաստանի միջև, Սիրյաի և Իսրաելի միջև, Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Պատերազմի պատճառ կարող է լինել միջազգային պայմանագրի խախտումը, առեվտրային խաբեությունը, կանադրության խախտումը և այլն։

Խառնվածքներ

Աշխարհում կան միլիարդավոր մարդիկ և բոլորը տարբերբում են իրենց բնավորությամբ և ֆիզիկական հատկանիշներով։ Ավելի շատ նկատվում է բնավորության գծերի մեջ եղած տարբերություննը։ Մարդիկ չեն սահմանապակվում մեկ բնավորության գծով, այլ ունենում են տարատեսակ և միգուցե իրար հակադարցող բնավորության գծեր։ Այս ամենին մեկ բառով ասում են խառնվածքներ։ Կան այդ խառնվածքների բազմաթիվ տեսակներ, բայց հիմնականները չորսն են՝ Սանգվինիկ, Ֆլեգմատիկ, Խոլերիկ և Մելախրոնիկ։

Սանգվինիկ-Սանգվինիկները իմ կարծիքով ամենալավ խառնվածքն է։ Սանգվինիկ մարդիկ շատ բաց են, միշտ ցանկանում են լավ ժամանակ անցկացնել, միշտ ձգտում են նոր բաներ բացահայտելու, հազվադեպ են ամաչում, ունեն լավ հումորի զգացում և ընդհանուր եքստրովեռտ մարդկանց դասին են պատկանում։

Ֆլեգմատիկ-Ֆլեգմատիկները ամենահանգիստ մարդկանց տեսակին են պատկանում։ Նրանք բավականին հանգիստ են, կարող են նաև ծույլ երևալ, խուսափում են վեճերից, չեն համակրում փոփոխությունը, սովորաբար արագ են խոսում և բավականին պարտաճանաչ են։

Խոլերիկ-Խոլերիկները ամենահետաքրքրաշարժ, բայց մյուս կողմից անտանելի մարդիկ են։ Խոլերիկները միշտ ցանկանում են գլխավորել կամ լինել առաջինը, լինել առաջնորդներ, արտահայտում են բավականին չափ վստահություն, միշտ լի են էներգիաով, բայց նաև կարող են բարկանալ կամ ազդվել ինչոր բանից շատ հեշտությամբ։

Մելախրոնիկ-Մելախրոնիկները խառնվածքների մեջ միգուցե ամենա ինտրովերտ տեսակներն են։ Մելախրոնիկները սովարաբար լուռ են և դեմքի արտահայտությունը սովորաբար լուրջ է, շատ հեշտությամբ վիրավորվում են, լինելով լուռ նրանք բավականին կրեատիվ են, նաև ֆերվեկտիանիստ և իդեալիստ, ունեն բարձր ստանդարտներ և բավականին հավատարիմ են։

Այս խառնվածքների տեսակները թվելով և նշելով նրանց բնավորությունները, ինձ թվում է ես պատկանում եմ Խոլերիկ-Սանգվինիկներին։ Ես վստահորեն կարող եմ ասել, որ ես էկտրովերտ եմ, միշտ ցանկանում եմ անցկացնել լավ ժամանակ, չեմ կարող ասել, որ ունեմ լավ հումորի զգացում, որովհետև հումորը ամենա-սուբյեկտիվ էություններից է, բայց մյուս կողմից էլ բավականին շուտ եմ նյառդայնանում, միշտ ցանկացել եմ առաջնորդ լինել, վստահ եմ իմ ուժերի վրա, և որոշ չափով ինքնահավան եմ։

Կրոն և Քաղաքականություն

Սկսեմ նրանից, որ ինձ համար կրոնը և քաղաքականությունը իրար հետ խառնելը սխալ է։ Կրոնը մարդու որոշման վրա հիմնված էություն է, իսկ քաղաքականությունը ժողովրդին կառավարելու միջոց։ Ստիպելով մարդկանց շարժվել կրոնով քաղականության ամենասխալ հոգեբանություններից է։ Ներկայիս աշխարհում մարդկության մեջ ոչմեկ չի սիրում կառավարվի։ Բայց իհարկե կան երկրներ, որտեղ իշխում է կրոնապետությունը։ Այս դեպքում երկրի կառավարությունը հոգևորության ձեռքերում է։ Սովորաբար կառավարիչը կամ իշխանությունը տիրում է իշխող եկեղեցու առաջնորդը։ Պետական գործունեությամբ սովորաբար զբաղվում են հոգևորականները։ Միջնադարում այդպիսին է եղել Արաբական Խաալիֆայությունը։ Ներկայիս աշխարհում կրոնապետության իշխանության տակ են մուսուլմանական և իսլամական երկրները։ Երկրի կառավարությունը զանազան օրենքներ և կանոններ է հաստատում ժողովրդի վրա քարոզելով, որ դա է «Աստծու կամքը»։ Ինձ թվում է ներկայիս աշխարհում կրոնապետական բոլոր երկրները պետք է փոխեն իրենց կառավարման ոճը, որովհետև այդպես ժողովուրդը մի տեսակ ազատվում է իրենցհասնող ազատություննից։