Ճանապարհորդություն դեպի Սևան

Սեպտեմբերի 9-ին մենք ճանապարհվեցինք դեպի « Ժայռ » հանգստյան գոտի։ Մենք ճանապրհը անցկացրեցինք զվարթ կատակներով և ընկերական մթնոլորտով։

Հասանք ափ, և ընկեր Բորիսը՝ մեր ռազմավարության ուսուցիչը, մեզ բացատրեց ճամբարի կանոնները։ Դրանից հետո նա մեզ բացատրեց, թե ինչպես են բացում և հավաքում վրանները: Բարեբախտաբար մեր վրանը առաջինը կանգնեց կայուն, մենք մեր իրերը տեղավորեցին և մի քիչ հանգստացանք։

Ահա եկավ երեկոն։ Մենք պետք է ինքներս խորաված պատրաստեինք, և այն հաջողվեց։ Ուռաաաաաա՜: Մենք կերանք այդ խորավածը և արդեն ժամանակն էր քնելու։ Բարի գիշեր։
Բարի Լույս։ Հիմա պատմեմ երկրորդ օրվա մասին։ Դե, պարզ է, որ արթնացանք, մի փոքր վրանը դասավորեցինք և նախաճաշեցինք: Ահա բոլորով նստած սպասում ենք, որ ընկեր Բորիսը գա, գնանք Սևանում լողալու, բայց պարզվում է` լողավազանում պետք է լողանք։ Լավ, շարունակենք. գնացինք լողավազան և սկսեցինք մկաննները տաքացնել: Հետո մտանք ջուրը և սկսեցինք հարմարվել ջրի ջերմաստիճանին: Քիչ անց դուրս եկանք և վազեցինք դեպի Սևանի ափ` լողալու։ Երեկոյան արդեն բոլորով սկսեցինք նրբերշիկ խորովել։ Կերանք, հավաքվեցինք մի սեղանի շուրջ, զրուցեցինք, խաղացինք և գնացինք քնելու։ Բարի Գիշեր։
Բարի լույս։ Հիմա ձեզ կպատմեմ ամենավերջին, ամենաարկածային և ամենահետաքրքիր օրվա մասին։ Դե, արթնացանք, մեր իրերը հավաքեցինք, և արդեն ժամանակն էր դիմացի լեռը բարձրանալու։ Ահա պատմեմ. սկսեցինք բարձրանալ, բարձրացանք 1/6 մասը, և արդեն ոմանք հոգնել էին: Ես մինչև լառան կեսը դիմացա, էլ չկարողացա։ Ես և Վահեն մոտ 30 րոպե նստած սպասում էինք բարձունքն հաղթահարողների վերադարձին։ Վերջապես մենք տեսանք նրանց և սկսեցին իջնել ներքև։ Այնտեղ նախաճաշեցինք և մտանք ջուրը: Արդեն պետք է հավաքեինք վրանները: Մենք դուրս եկանք ջրից և գնացինք մեր վրանները հավաքելու, հետո Միսս․Բուշը` մեր անգլերենի ուսուցիչներից մեկը, ասաց, որ եթե մենք արագ հավաքենք մեր վրանները, մենք կարող ենք էլի լողալ: Մենք մի լավ ցտեսություն ասացինք Սևանաին` մեզ նետելով ջուրը։ Ահա եկավ ժամանակը, որ մենք պետք է լքենք Սևանը։ Հաջողություն Սևան։

2 thoughts on “Ճանապարհորդություն դեպի Սևան”

Leave a comment