Ամեն ինչ փողով չես գնի

Աշխարհում կան բաներ, որ թանկ են, և կան բաներ, որ էժան են, և կան բաներ, որոնք գին չունեն: Այսինքն՝ չես կարող գնել գումարով: Մարդիկ իրենց համար թանկ իրերը երբեք չեն վաճառի, նույնիսկ ամենավատ իրադրության մեջ, բայց կան մարդիկ, ովքեր իրենց մանկությունից եղած իրերը կվաճառեն, որպեսզի կարողանան ապրել: Օրինակ՝ ես ունեմ մի փոքր բարձ, որի վրա ես իմ ծննդյան առաջին օրվանից քնել եմ և մինչև հիմա էլ քնելուց հետս է: Ես չեմ պատրաստվում դա տալ ինչ-որ մեկին, որովհետև ես դա շատ վաղ հասակից օգտագործում եմ և սիրել եմ և հիմա էլ սիրում եմ: Կան հաջողություններ, պաշտոններ, փառքեր, որոնք փողով չես գնի: Դրանց համար պիտի ջանասիրաբար աշխատես և ձեռք բերես, ոչ թե գնես: Մարդիկ իրենց մեղքերի համար ոստիկանությանը գումար են տալիս, որպեսզի իրենց պատիժը չկրեն, և լինում են դեպքեր, որ կաշառում են ոստիկաններին, որպեսզի էլի հանցագործություններ անեն: Ինձ թվում է՝ այսպես շարունակվելուվ մարդիկ ամեն ինչ կվաճառեն՝ իրենց կաշին փրկելու համար:

Leave a comment