Իզմիրյան Տպավորություններ

Մենք դպրոցի խմբով` թվով 14 հոգի, այցելեցինք Իզմիրի Տիեզերագիտական ճամբար։ Հասնելուն պես մեզ ցույց տվեցին մեր սենյակը, որը կոչվում էր Golf Bay։ Մեզ բաժանեցին տարբեր խմբերի մեջ այնպես, որ ամեն խմբում լինի 2 հայ երեխա։ Ինձ թվում է՝ բոլորի համար շատ լավ անցավ, և բոլորը շատ գոհ էին։ Եթե կարդում եք և չեք հասկանում, թե ինչ է Տիեզերագիտական Ճամբարը, ապա կբացատրեմ։ Տիեզերագիտական Ճամբարը երեխաներին սովերեցնում է մանրամասները տիեզերքի մասին և տիեզերագնացների։ Երեխաները նաև հատուկ սիմյուլատորների օգնությամբ ըմբռնում են, թե լուսնի վրա ինչպես են քայլում, կամ ինչպես են մարզվում տիեզերագնացները տիեզերքում կամ տիեզերք գնալու համար։ Տալիս են մեկ հանձնարարություն, որը դու քո խմբի հետ պետք է կատարես, որը շատ նման է տիեզերական հանձնարարության։ Քեզ նաև տալիս են տետրակ, որի մեջ հետաքրքիր հանձնարարություններ կան, որոնք դուք կարող եք կատարել՝ լսելով ձեր դասվարին և ուշադիր լինելով պրեզենտացիաներին։ Թվում է՝ դժվար է, բայց ամեն ինչ հեշտ է և հետաքրքիր։ Այս ամենի մեջ նրանք առանձնացնում են մի օր, երբ ձեզ տանում են լողավազան, առանձնացնում են օր, որ դուք համերգ տաք և այլն։ Այս ամենի վերջում վերջին օրվա երեկոն կոչվում է “BBQ Night” (Բարբեքյու Նայթ), որտեղ դուք համտեսում եք համեղ խորովածի տեսականի, նվերներ պարգևում միմյանց և վերջում երեկոն ավարտում եք զանազան պարերով։ Այսպես է անցնում Տիեզերագիտական Ճամբարում, որից ես շատ տպավորված եմ։

Leave a comment