Ֆիլմ Նապալեոն Բոնապարտի մասին

Պատմության դասի ընթացքում մենք նայեցինք Նապոլեոն Բոնապարտի կենսագրությանն ու գործունեությանը նվիրված ֆիլմ։Ֆիլմը ինձ վրա թողեց դրական ազդեցություն։ Մենք սովորեցինք բազմաթիվ նոր փաստեր Նապոլեոնի կենսագրության և ռազմական գործունեության մասին: Ֆիլմից իմացանք, որ Նապոլեոնը ապրել է բազմազավակ և միևնույն ժամանակ շատ աղքատ ընտանիքում, բայց նրա ամբողջ ընտանիքի անդամները բարձր պաշտոնյաներ են եղել: 1805 թվականինԱվստրիան և Ռուսաստանը կազմում են նոր կոալիցիա և որոշում են դեմ գնալ Ֆրանսիային, բայց այդ ամենը Նապոլեոնը հրաշալիորեն կանխատեսած է լինում և, ի շնորհիվ նրա հիանալի ծրագրի, նրա զորքերը շրջափակում են թշնամուն: Նապոլեոնի վերջին բախումը տեղի ունեցավ բրիտանապրուսական զորքերի հետ: Նապոլեոնը իր զորքի հետ ներխուժում է նաև Եգիպտոս և փորձում է գրավել այն, բայց Քեոփսի բուրգը մտնելուց հետո ասում է, որ շտապ հեռանան տարածքից՝ ունենալով տարօրինակ պահվածք… ի՞նչ է տեսել նա այնտեղ՝ դեռ բացահայտված չէ:

Leave a comment