Գրականության հաշվետվություն

Այս վերջին չորս ամիսների ընթացքում մենք գրականությունից արեցինք զանազան աշխատանքներ և նախագծեր։ Կարդացինք և վերլուծեցինք պատմվացքներ, բանաստեղծություններ և այլ ստեղծագործություններ։ Կատարել ենք տարբեր ռադիոնյութեր, դիտել ենք ֆիլմեր։ Ամենաշատը ինձ դուր են եկել Չարլի Չապլինի նամակն իր դստերը, Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք», Վիլյամ Սարոյան «Ընկերների մեղքով»։ Կատարել եմ բազմաթիվ ռադիոնյութեր, ձայնագրվելով կարդացել եմ բազմաթիվ բանաստեղծություններ։ Նրանցից են՝ Կոմիտաս Ճանապարհ, Կոմիտաս Ես սիրեցի անփուշ վարդ, Ավետիք Իսահակյան Ռավեննայում, Ավետիք Իսահակյան Մի մրահոն աղջիկ տեսա։ Կազմել եմ նաև փաթեթներ, որոնք ավելի են հեշտացնում բլոգումս նյութերի հավաքագրմումը։ Փաթեթներն են ՝ Սեպտեմբերի 15-30 փաթեթ, Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», Իմ Կոմիտասը փաթեթ, Ավետիք Իսահակյան փաթեթ, Նոյեմբեր Փաթեթ, Դեկտեմբեր ամսվա փաթեթ։

Leave a comment