Երևան

Երևան, Հայաստանի մայրաքաղաք: Գտնվում է Արարատյան դաշտում՝ Հրազդան գետի ափին՝ գետը ներառելով իր մեջ: Մշտական բնակչության քանակով, որը 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ կազմում է ավելի քան 1 միլիոն 68 հազար մարդ[6], Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է՝ Հայաստանի պատմության ընթացքում[7]։

Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում[8][9]: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը[10]: Միջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում[11]: 2018 թվականին, երբ կլրանա Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան:

Անի

Անի, Բագրատունիների թագավորության մայրաքաղաք 961-1045 թվականներին, գտնվում է Շիրակում՝ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ։ Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։

Բագրատունիների թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։

Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը։ Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը։

Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար։ 963-964 թթ կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն պարիսպներ)։ Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989 թ, անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը (Սմբատաշեն պարիսպներ)։

«Չեմ սխալիր, եթե ըսեմ,- գրում է նշանավոր ճարտարապետ Թորամանյանը,- որ մոտավորապես 2500 մեթրեն ավելի երկարությամբ պարիսպ է շինված Սմբատի ձեռքով քաղաքի շուրջը, առնվազն 8-10 մետր բարձրությամբ և մեկ մետր թանձրությամբ, ամբողջովին կրաշաղախ մածուցիկ հրաբխային ավազաքարերով, երկու կողմերը սրբատաշ։

Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում։ Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ։ Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր։ Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի։ 961 թ Աշոտ Ողորմածը դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ 989 թ Սմբատ Բ արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500 մ երկարություն, 8-10 մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ Բ-ի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։

Քաղաքն ունեցել է 40 դուռ, ամրոցը շրջապատվել է խորը փոսով։ Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ, որը թշնամու հարձակման ժամանակ բարձրացվում էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ, ըստ արհեստների, զբաղեցնում էին ամբողջական թաղամասեր։ Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 – 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։

Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։

Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։ Չինաստանից ներմուծվում էր մետաքս և ճենապակի, Բյուզանդիաից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանից՝ ճենապակի և այլն։ Անին նաև արդյունաբերող քաղաք էր. այստեղ արտադրվում էին բարձրորակ խեցեղեն, պղնձե իրեր, գորգեր, ոսկուց, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեղեն, զենք, որոնք լայն պահանջարկ ունեին։ Անիի պեղումների ընթացքում հայտնաբերված կիրառական արվեստի նմուշները աչքի են ընկնում բազմազանությամբ, ոճերի և ճաշակների խայտաբղետությամբ։

Քաղաքում գործել են բազմաթիվ դպրոցներ, որոնցից հռչակված էր Հովհաննես Իմաստասերի կողմից հիմնած համալսարանը

Դվին

Դվինի տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: Այն եղել է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը:

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու, Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս:

Դվինը դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:

Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը
վերածվում է տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայրն էր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:
Արաբական արշավանքների հետևանքով 7-րդ դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը ընկավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Բնական աղետից հետո կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց և արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ:

1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները:

Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից:

Թեժառույք կամ Տրդատավանք

Վանական համալիր «Թեժառույք» /Թուխ Մանուկ, պետ. ցուցիչ 6.45.11, 12-13դդ./

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.: Համալիրը պատկանել է հայ քաղկեդոնական եկեղեցուն, այն կառուցված է գորշավուն սրբատաշ բազալտից, նրա արտաքին չափերն են` 15,60 x 8,90մ.:

Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:

Հուշարձանի պահպանական տարածքը 1,3հա է կազմում:

Գրականություն` հուշարձանի նկարագրական-բնութագրական տեղեկանք:

Վաղարշպատ

2-րդ դարի առաջին կեսին, ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատում է պարսպով ու մեծ պատվարով, դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով այն Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա Արշակունու ժամանակից (մ. թ. 191-211 թթ.)[2]։ Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է։

Aquote1.png Սա (Վաղարշ Ա Արշակունին, ըստ Խորենացու թագավորած 191-211 թվականներին) պատեաց պարսպաւ և հզօր աւանն Վարդգէսի, որի վերայ զՔասախ գետոյ, զորմէ զառասպելն ասեն ՙՀատուած գնացյալ Վարդգէս մանուկն ի Տուհաց գավառեն զՔասախ գետով, եկեալ նստաւ զՇրեշ բլրով, զԱրտիմեդ քաղաքաւ, զՔասախ գետւ կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի։ Այս Երվանդ առաջինն է, Սակավակյացն է, որ ի Հայկյանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի՝ շինեց զաւանս զայս, յորում և Տիգրան միջին յԱրշակունեաց (Տիգրան Բ Մեծ) նստոյց զհասարակ առաջնոյ գերությանն Հրէից, որ եղև քաղաքիւղ վաճառօք։ Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ և հզօր պատւարաւ, և անուանեաց Վաղարշապատ, որ և Նոր քաղաք։
– Մովսես Խորենացի
Aquote2.png

Արտաշատ

Արտաշատ, քաղաք Հայաստանի Արարատի մարզում։ Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատը գտնվում է Երևան-Նախիջևան-Բաքու և Նախիջևան-Թավրիզ երկաթուղու ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա։ Կառուցվել է հայոց Արտաշես Ա արքայի կողմից մ.թ.ա. 176 թ.-ին և ծառայել է որպես Մեծ Հայքի մայրաքաղաք մ.թ.ա. 185 – մ.թ.120 թթ.։

Ներկայիս Արտաշատ քաղաքն ունի 25,400 բնակչություն և գտնվում է 5 կմ հյուսիս-արևմուտք պատմական Արտաշատից։

Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի (այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտնվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։

Արմավիր

Արմավիր մայրաքաղաք։Արմավիր, գրաբար՝ Արմաւիր, գտնվում է Արմավիրի մարզային[1] կենտրոն հանդիսացող Արմավիր քաղաքից 7/8 կմ հրավ-արևմուտք, Արարատյան դաշտում, այժմյան Արմավիրի մարզի (նախկին՝ Հոկտեմբերյանի շրջանի) Արմավիր, Հայկավան և Ջրաշեն, Նոր Արմավիր գյուղերի հարևանությամբ։
Խորենացու պատմագիրության հիման վրա հայագետ-պատմաբան Միքայել Չամչյանի կողմից կազմած Հայկազունիների արքայատոհմի ժամանակագրության համաձայն, Հայկազունիներից՝ Արմենակ – Արամանյակը և նրա որդի Արամայիսը, մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 21 – 20-րդ դարում Երասխաձորում հիմնեցին Արմավիր քաղաքական կենտրոնը։ Արմավիրը Ազա(նի) անունով մ.թա. 16-8-րդ դդ Դաշտային Էթիունի թագավորության Ազա(նի) երկրի կենտրոնն էր։ Մ.թ.ա. 8- 5-րդ դդ Արմավիրը ընդգրկվեց Վանի Արարատյան թագավորության կազմում։ Արա Գ – Արգիշտի Ա Հայկազունիների Արմավիր մայրաքաղաքի արևմտյան ծայրամասում հիմնադրեց իրեն անունով բերդաքաղաք – վարչական կենտրոններից մեկը՝ Արգիշտիխինիլի[2], մ.թ.ա. 4-1-ին դդ՝ Երվանդունիների հայոց Արմավիր մայրաքաղաքը։ Մեծ Հայքի հավատքա-մշակույթային կենտրոնը[3]։ Ք.հ. 8-րդ դ Ա նախարարական տների կենտրոն էր, 9-13-րդ դդ՝ Արմավիր քաղաք[4]։ 13-րդ դարից՝ Ալիսո և Բլուր գյուղ-ագարակներ։ Ավերվել է 18-րդ դարում։

Վան

Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ը (835-825 թթ մ.թ.ա.), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. VIII-VII-րդ դդ.։ Այն ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ։ Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմա–տնտեսական առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լհմկ-ի արևելյան հատվածներով։ Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թ։ Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ։

Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դ սկզբները), իսկ հյուսիսից բլուրներով։ Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիս-արևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը։ Հյուսիս-արևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Այստեղ քաղաքի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ։ Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը։

Սեպագիր արձանագրություն
Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ։ Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարված Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով։ Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես։ Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ թաղերը։ Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը։ Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը։ Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղող և պտուղ-բանջարեղեն, հատկապես ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ։ XIX դ վերջերից մինչև XX դ սկգբները Վանից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել)։

Երվանդաշատ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում։ Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաների, որքան քաղաքական անցքերի պատճառով. Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Երվանդաշատը (կոչվել է նաև Երևանդաշատ, Մարմետ) Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքն է. հաջորդել է Արմավիրին։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. 220–201 թթ.) թագավորը Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Ավերակները հայտնաբերվել են այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Երվանդաշատի վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մովսես Խորենացին։ Մ. թ. ա. 189 թ-ին Արտաշես Ա-ն Մեծ Հայքում իրեն թագավոր հռչակելուց հետո հիմնադրել է երկրի նոր՝ Արտաշատ մայրաքաղաքը։ Երվանդաշատը 360-ական թվականներին կործանել են Պարսից Շապուհ II արքայի զորքերը։

Դվին

Դվինի տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: Այն եղել է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը:

Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում` մայրաքաղաք Արտաշատից ոչ հեռու, Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Քաղաքի շրջակայքում տնկվում է Խոսրովի անտառը, որը կա մինչ օրս:

Դվինը դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:

Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին գտնվում էր միջնաբերդը` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը
վերածվում է տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայրն էր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:
Արաբական արշավանքների հետևանքով 7-րդ դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը ընկավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Քաղաքը շարունակեց իր բարգավաճումը մինչեւ 893 թ. ավերիչ երկրաշարժը:

Բնական աղետից հետո կարճ ժամանակում քաղաքը վերակառուցվեց և արդեն 10-րդ դարի երկրորդ կեսից ընգրկվեց Բագրատունյաց Հայաստանի կազմի մեջ:

1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները:

Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից: